Testimonials

Blog

Գարուն ա ձուն ա արել / Կոմիտաս

1969 թվականին «Երևան» ստուդիայի նկարահանած ֆիլմ։ Քչերին է հայտնի,որ Կոմիտասը տաս տարի շարունակ 1905-1915թթ նամակներ է գրել երգչուհի, մանկավարժ Մարգարիտ Բաբայանին:Այդ նամակներից մի քանիսը հիմք եմ հանդիսացել այս ֆիլմը ստեղծելու համար: Ռեժիսոր`Գրիգոր Մելիք-Ավագյան, համառեժիսոր՝ Ա. Հայրապետյան:

Հովհաննես Թումանյանին 1908, 8 հունիս, Ս.Էջմիածին 

Սիրելի՛ Յովհաննէս,Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևէթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով և երգերով, մի խօսքով՝ կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու

Կարդալ ավելինՀովհաննես Թումանյանին 1908, 8 հունիս, Ս.Էջմիածին 

Մեծերը Կոմիտասի մասին

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ… Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»: ՊԱՎԵԼ (ՊՈՂՈՍ) ԼԻՍԻՑՅԱՆ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ… Ամեն անգամ, երբ կատարում եմ նրա երգերը, մտքումս հառնում է նրա դաժան ու մռայլ ճակատագիրը: Կոմիտասով տարվել եմ դեռ

Կարդալ ավելինՄեծերը Կոմիտասի մասին

— Մաքս Զայֆերտ, գերմանացի երաժշտագետ

Այն խորունկ հայեացքը, որով Դուք, ի մօտոյ մեզ ներկայացրիք մեզնից բոլորովին հեռու գտնուող բարձր եւ զարգացած մի քաղաքակրթութեան վսեմ կարողութիւնը, – անակնկալօրէն հմտալից մատուցումն այն ամենի, որ արեւմտեան հնագոյն քաղաքակրթութեան ճանաչման համար իսկապէս բացառիկ նշանակութիւն ունեն, Ձեր դասախօսելու եւ երգելու կատարեալ արուեստը – սրանք բաներ են, որ մեզ զարմանք կարող էին պատճառել եւ որոնք վառ կմնան Ձեր ունկնդիրների յիշողութեան մեջ:

— Լուի Լալուա, ֆրանսիացի երաժշտագետ

Կոմիտաս վարդապետը, որ քաջութիւնն ունեցաւ գալ խմբերգը ղեկավարելու եւ ինքն իսկ մելոտիներ երգելու, Տիրամայրին մէջ բարձրացաւ յուզմունքի այնպիսի ներուժութեան մը որ գրեթէ արցունք բերելու աստիճանին կը հասնէր եւ որուն համար հասարակութիւնը «օվասիոն» մը ըրաւ իրեն: Ոչինչ աւելի սրտաշարժ էր քան տեսնել հասարակութեան ծափերուն առջեւ իր խոնարհիլը` քաղցրութեամբ ու վեհութեամբ` սեւ բարձր վեղարին տակ:

Scroll Up