Բանաստեղծություններ

Կյանք

Շառա՜չ, շառա՜չ…

Սարեն հեղե’ղ փրթավ,

Վազում է առաջ ու շեշտակի.

Հողեն ծառեր ծամելով,

Հողեն քարեր քամելով,

Գետը լցավ ու գալարեց,

Սիրտը խցավ ու պալարեց.

Ցելա՜վ, ցելա՜վ…

Ամպեն արևն հելավ,

Նազում է կանաչ ու հեշտակի.

Սարի խոցին ժպտելով,

Ծառի ծոցին ծպտելով,

Պաղառ գետին ջե՜ր բերելու,

Խավար սրտին սե՜ր բերելու։

Նոճիներն ու մայրիներ

Մուգ նոճիներ միգապար՝

Ճամփի վերև սիգապար՝

Դեպի երկինք հրազայր,

Կանաչ հուսով սրածայր,

Ճյուղերն ի վեր կոնավոր՝

Կարծես լինեն տոնավոր։

Կուսատերև մայրիկներ՝

Հուսաբեղուն այրիներ,

Փշերն աչքին պիշելով՝

Արև օրեր հիշելով,

Քարերի ծոց պատառել,

Ամպերի գոգ կատարել։

ՍԻՐԱՀԱՍԿ

Ո՜վ է տեսելծովի ծավալ

Հովի թավալ.

Կամ՝ արտերում հասկի տալիք,

Ոսկի ալիք։

ԹԵՐԹԻԿՆ ՈՒ ՑՈՂԻԿ

Գարուն-թերթիկն ընկել էրծալուկ՝

Խոտերի մեջ դալուկ.

-Աշուն-ցողիկն իջել էր վրան՝

Հողմերի հետ երան։

ԱՇՈՒՆ

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ

Աշուն սնավ։

Սաղարթ-սաղարթ սարսելով,

Ոսկի տերև դարսելով,

Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,

Վայուն-մայուն ճչելով՝

Աշուն ծնավ։

ՍԱՐ ՈՒ ՔԱՐ

Ահա’ սարը՝ ձորը բացել՝

Ե’վ ահավոր, և’ կանաչ.

Ահա’ քարը՝ օրը գացել՝

Ե’վ մահավոր, և’ անաչ։

ՃԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե’ր ենք

Մեկ սրտի տե’ր ենք,

Նռան ճյուղերով բոցուն,

Սիրո տաղերով տրբուն։

Տե՜ս, իմ հեր՝

Ճերմակ սեր,

Որ պաղել էր շատ ձմեռ,

Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝

Գարուն էր՝

Որ գոցեց իմ խոց ու վեր.

Սըրտիս խաղում ծավալեց։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա’յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,

Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։

Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,

Ինձի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ԱՆՄԱՐ ՍԵՐ

Քեզ չըսիրե՞լ,

Գեհեն կորել

Ու կըրակով հոգին փորել։

—Քեզի սիրել՝

Դըրախա երթալ

Ու վարդերով քընանալ։

ԴԻՏԱԿ

Դու ինչե՜ր ես տեսնում, ինչե՜ր, ո՜վ դիտակ,

Որ մեր աչքին՝ աներևույթ, անգիտակ.

Երկնի օրը քեզանով ենք կատարում,

Երկրի խորը քեզանով ենք պատառում։

Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝

Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,

Զարթի՜ր, զարթի՜ր, ո՜վ իմ գիտակ հուսածին՝

Մտքի, հոգու սիրո քնար լարելով։

ԱՍՏՎԱ՜Ծ ԻՄ

Սիրո սերմը զատեցիր,

Հրո ջերմը պտտեցիր,

Հողին շունչդ փչելով՝

Հոգի կյանքդ կաթեցիր։

Եվ արևը լուսին մարմնես մաղեցավ,

Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ,

Իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը՝

Ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ։

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի..

Մարդու, բույս, գազանի

Եվ թևավոր թռչունի։

ԿՈՒՅՐԸ

Տե’ր իմ,

Սե’ր իմ,

Զարկին քաջքեր՝

Կուրացուցին իմ աչքեր,

Լու՜յս աուր,

Հու՜յս աուր,

Ասա’, նայե’՝

Իմ աչերուն խնայե։

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Ճակադտ օծուն՝

Լուսավորչա կանաչ մեռոնով,

Լուսավորչա կանաչ մեռոնով՝

Թող կանանչեն հուռ ճիուղերդ.

Ու ակդ բոցուն՝

Լուսավորչա կարմիր կերոնով,

Լուսավորչա կարմիր կերոնով՝

Թող ճանանչենհուր յուղերդ։

ՀՈՎ—ՍԵՐ

Նուրբ հովի հետ լարերով,

Սուրբ ծովի պես պարելով,

Սերդ դրաում պահեցիր,

Սրտիս խորքում գահեցիր։

Աշունն եկավ ծառին, սարին հևելով՝

Անձրև թելեր փոշի-փոշի թևելով,

Պտուկը ճոխ՝ առին տարին՝

Տերևները կանաչ-ճանաչ պեղելով։

Scroll Up