Խազեր և 10 պատվիրաններ ուսուցչին

Խազը հայկական միջնադարյան պրոֆեսիոնալ երաժշտության գրանցման նիշ է։ Խազային համակարգի ձևավորումը վերագրվում է VII դ․ մասնավորաբար կապվելով Ստեփանոս Սյունեցու անվան հետ։

  1. րդ դարի սկզբում Եվրոպայի և հայ գիտնականները սկսեցին ուսումնասիրել և վերծանել խազերը։ Երաժշտագետները, ովքեր աշխատել են վերծանման վրա ապացուցել են, որ խազեր ստեղծելու հիմքում ընկած է ազգային երաժշտական մշակույթը։

Վերծանման գործում իր մեծագույն ներդրումն է ունեցել Կոմիտասը։ Նա շատ մոտ է եղել խազերի գաղտնիքի բացահայտմանը, բայց ավաղ, ավարտին չի հասցրել իր առաքելությունը։ Կոմիտասը մոտ 20 տարի զբաղվեց խազերի վերծանման հարցով, տաժանակիր աշխատանք տանելով։ Հարյուրավոր ձեռագրեր ուսումնասիրելով, փնտրելով խազերի մասին տեղեկություններ։

Ըստ Կոմիտասի՝ խազերի լիարժեք բացահայտման համար, փորձագետը պետք է իմանա արաբերեն, թուրքերեն, պարսկերեն, ինչպես նաև մաթեմատիկա և այլ հարակից գիտություններ։

Խազերի կիրառման վկայություններ հանդիպում են 8-րդ դարից ի վեր։ 12-րդ դարից սկսվում է խազագրության արվեստի նոր վերելքը, որն անկում է ապրում 15-րդ դարից և արդեն 17-18-րդ դարերում խազերը համարվում են անընթեռնելի։ Եվ, այո՛, 20-րդ դարում Կոմիտասը հայտնում է, որ գտել է խազերի բանալին։ Սակայն Կոմիտասը ավելի որոշակի չներկայացրեց 1914թ․ Փարիզյան դասախոսություններում, որոնց շնորհիվ կպահպանվեր։ Մի՞թե խազերի բանալու վերաբերյալ իր 20 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքների մի կարևորագույն մասը չպահպանվեց առանձին թերթիկի վրա։ Եվ ահա պարզվում է, որ պահպանվել է․ Կոմիտասի դիվանում հանդիպում ենք «կորած» բանալուն։

Խազերի բանալին

Կոմիտաս․ «Իսկական փորձերն սկսած ԲՁ-ով, զի հիմնաձայներն այստեղ անաղարտ էին մնացել հին և նոր ոճերի մեջ․

  1. Նկատեցի, որ բուն բանալին է դիմող ձայնը, և բոլոր խազերն իրենց սկզբունքը առնում են յուրաքանչյուր ձայնի համապատասխան դիմող ձայնեն,
  2. Յուրաքանչյուր ձայն իր ձայնաստիճանի բարձրությունը պահում է անփոփոխ՝ առնելով հաշվելով՝ ճիշտ դիմող ձայնեն․ և ապա իրեն հատուկ շարժումն է կատարում․ եթե ելնող է՝ ելնում է, իջնող է՝ իջնում։
  3. Բութը ¥՝¤ հանգչող ձայնն է ¥ԲՁ-ի մեջ երբեմն c և երբեմն a հաշվելով դիմողը` e¤»

Վերոհիշյալ գրությունը վերաբերում է հենց այն «բանալուն», որի մասին Կոմիտասը նամակում հայտնում է Արշակ Չոպանյանին։ Կոմիտասը իր կատարած որևէ աշխատանքի մասին ճիշտ տեղյակ է պահել լայն հասարակությանը՝ իր հոդվածներով կամ մտերիմներին՝ իր նամակներով։ Խազերի իր գյուտի մասին նա հայտնել է թե՛ հոդվածում, թե՛ նամակով։ Նամակով նա հայտնում էր ամենաթարմ նորությունները, թե տվյալ պահին ինչի վրա է աշխատում, ինչ արդյունքների է հասել, և գրեթե չկա մի գործ, որի մասին Կոմիտասն անմիջապես տեղյակ չպահեր որևէ մեկին։

Խազերի բանալու գյուտի մասին Կոմիտասը գրել է 1909 թվականին։ Նամակում Կոմիտասը հայտնում է, որ սկսել է կարդալ պարզ եղանակները, իսկ Կոմիտասի դիվանում պահպանված երգերի հատվածների վերծանությունները միանգամայն համապատասխանում են խազերի բանալու վերաբերյալ պահպանված Կոմիտասյան գրությունը։

Խազերը, ինչպես խազավոր երգերը լինում են պարզ, միջին բարդության և բարդ։ Կոմիտասի գրությունից երևում է, որ նախ՝ նա պարզել է պարզ խազերից յուրաքանչյուրի նշանակությունը, ապա գտել է դրանց փոխկապակցվածության բանալին և սկսել է պարզ շարականների վերծանության փորձերը։

«Իրավ է, ես գտել եմ հայ խազերի բանալին, և նույնիսկ կարդում եմ պարզ գրվածքները, բայց դեռ վերջակետին չեմ հասել, զի յուրաքանչյուր խազի խորհրդավոր իմաստին թափանցելու համար, նույնիսկ տասնյակ ձեռագիրներ պրպտելով, երբեմն ամիսներ են սահում։

Երկու խոսքով ամփոփեմ, թե ինչ տարրեր ունի հայ խազաբանությունը․

Ա․ Ձայնաստիճանի խազեր Բ․ Ձայներանգի խազեր

Գ․ Զարդախազեր

Դ․ Ձայնաճի խազեր Ե․ Ամանակի խազեր Զ․ Բանալի խազեր

Է․ Առոգանության խազեր Ը․ Կետադրության խազեր Թ․ Ոճական խազեր

Ժ․ Կապող և զատող խազեր ԺԱ․ Կիսանիշ խազեր և այլն։

Մի այսպիսի ուսումնասիրությունը կատարելության հասցնելու համար պետք է ներհուն լինիլ տիրապես սա հիմնական ուսմունքներին ու գիտություններին, տաղաչափության , վանկաչափության, բառաչափության, տողաչափության, առոգանության, շեշտադրության, կետադրության, խազաչափության, խազագիտության լեզվին ¥բառերի իսկական և հին առման¤, իմաստասիրության ¥երկրաչափության, թվաբանության, աստղաբաշխության և երաժշտության՝ հին առման¤, խազերի ծագման, զարգացման, անկման և արդի պատմության, համեմատական խազաբանության և այլն և ապա կարելի է՝ գաղտնին երևան հանել։ Թող հայ հասարակությունը ներող, մանավանդ համբերող լինի՝ մինչև որ հնարավոր չափով կատարելապես վերջացնեմ իմ տասնվեց ամյակից ավելի տևող տաժանագին ուսումնասիրություններս։ Հույս ունիմ, թե մոտիկ ապագայում, առանձին հատորներով, հասարկության սեփականություն պիտի դառնա»։

Կոմիտաս 1910թ․, մարտ 15, Էջմիածին

Կոմիտասը բանավոր պահպանված շարականներից ընտրում էր լավագույնները, դրանք մաքրում, զտում ավելորդ ծանրաբեռնված

զարդաձայներից և փնտրում դարձվածքներ, ելևէջներ, որոնք առավել

անխաթար են մնացել և պահպանել են խազավոր համապատասխան երգերի ելևէջները։ Խազավոր երգերի վերծանության վրա աշխատելիս Կոմիտասը դրանք անպայման համեմատում էր պահպանված նույն երգերի հետ։ Այդ պատճառով էլ Կոմիտասի համար երգ վերծանելը նշանակում էր նաև՝ ստուգել պահպանվածնույն երգը, նա այդպես էլ գրում է Չոպանյանին․ «Այժմ կզբաղվեմ հայ հին կազերու ուսումնասիությամբ և հուսով եմ շուտով կարող պիտի լինեմ գաղտնիքը բանալ XIII¤ դար եղանակներն ստուգել»։

Եվ Թաղճյանի շարակնոցում բազմաթիվ ելևէջներ կան, որ երբեմն ճշգրտությամբ համապատասխանում են նույն վանկի վրա գտնվող խազի կոմիտասյան վերծանությանը։

Ինչպես հայտնի է պահպանված է նյութեր «Հայ գեղջուկ երաժշտություն» ծրագրված կապիտալ աշխատության համար, որը նույնպես ամբողջությամբ, որպես տպագրության պատրաստ, չի շարադրել Կոմիտասը։ Նա նույնիսկ սկսել է «Հայ գեղջուկ երաժշտությունը» շարադրելու գործը, այն դեպքում, երբ տեսել է տպագրության հնարավորություն, բայց հենց Արշակ Չոպանյանից

իմացել է հրատակչի պայմանները, ¥ըստ Ա․Չոպանյանի¤ չի համաձայնել այդ պայմաններին և դադարեցրել է շարադրանքը։ ՀրատարակիչըԿոմիտասին առաջարկել է եկամուտը կիսել հավասար, ինչը շատ լավ պայման է համարվել այն ժամանակ։ Սակայն Կոմիտասին, եթե վճարման պայմանները բավարարեին, եթե իսկապես ստանար առաջարկ տպագրելու, ապա կհամաձայներ։ Նա գումարներ չէր պահանջում իր անձի համար։ Միշտ աշխատել է տենդագին կերպով։ Պետք էր անպայման հասցնել իրագործել ահռելի ծրագրերը։ Կոմիտասը մաքուր արտագրել էր խազերի որոշ մասը, իսկ որոշները չէր հասցրել։ Կոմիստասն ի՞նչ իմանար, որ մարդկության պատմության մեջ չլսված մի արհավիրք է սպասվում իր ժողովրդին, որ ընդհատվելու է իր ստեղծագործական կյանքը, և իր ձեռագրերը ցրվելու են այս ու այն կողմ։

Scroll Up