Կենսագրական ակնարկ

Սողոմոնը,-այս է եղել մկրտության անունը,-ծնվել է 1969թ. սեպտեմբերի 26-ին, Թուրքիայի Բրուսա վիլայեթի Քյոթահիա (Կուտինա) քաղաքում:

XIX դարի վերջի քառորդի Քյոթահիա ունեցել է մոտ 30000 բնակիչ: Թուրքերը, որ կազմում էին բակչության հիմնական մասը, զբաղվել են հողագործությամբ և խաշարածությամբ, իսկ հայերը իրենց ձեռքում են ունեցել համարյա ամեն տեսակի արհեստներ: Այստեղ հատկապես զարգացած է եղել խեցեգործությունը և նրա գլխավոր վարպետները հայեր են եղել: Կուլտուրական տեսակետից քաղաքը հետամնաց պատկեր է ունեցել. Թե հայերը և թե թուրքերն ուեցել են միայն քառամյա վարժարններ: Բնությամբ հարուստ Քյոթահիայի շրջակայքում կան հանքային ջրեր, որ ժամանակին արժանացել են հռոմեացիերի ուշադրությանը: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Քյոթահիայում կատարված մասնակի պեղումների ժամանակ գտնվեցին Ալեքսադր Մակեդոնացու նկարներով դրոշմված ոսկի և արծաթ դրամներ:

Քյոթահիան ունեցել է տաղասացներ, ինչպես օրինակ, Տեր Անտոն, Տեր Հարություն: Այն համարվում է փոքր Ասիայի թուքական մասի Գողթան գավառը:

Սողոմոնյանները, և ընդհանրապես Քյոթահիայի հայերը , ինչպես նշում է Կոմիտասն իր ինքնակենսագրության մեջ, ծագումով զոկեր են, բնիկ Գողթն գավառի Ցղնա գյուղից, որոնք XVII դարում թողել են իրենց հայրենիքը և գաղթել Քյոթահիա:

Սողոմոնի հայրը՝ կոշկակար Գևորգ Սողոմոնյանը, իր արհեստով հազիվ կարողացել է ցամաք հաց վաստակել: Թե հայրը և թե հորեղբայրը երգել են իրենց քաղաքի Ս. Թեոդորոս եկեղեցում: Հայրը ունեցել է նաև բաաստեղծական շնորհք՝ հորինել է թուրքական մի քանի եղանակներ: Հետագայում, ծննդավայր այցելելիս Կոմիտասն այդ երգերից մի քանիսը գրի է առել:

Սողոմոնը մի տարեկան է լինում, երբ վախճանվում է նրա մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը (բնիկ բրուսացի): Նա գերեզման է իջնում 17 տարեկան հասակում:

1876 թ. Գևորգ Սողոմոնյանը յոթ տարեկան իր որդուն հանձնում է տեղական հայկական վարժարան, ուր Սողոմոնը սովորում է ընդամենը չորս տարի:

“1876 թվին էր,- գրում է Կոմիտասն իր ինքնակենսագրության մեջ,- երբ առաջին անգամ ոտքս դրի դպրոցի շենքը: Մեր քաքղաքի վարժարանը մի չորս բաժանմունք ունեցող դպրոց էր: 1880 թվին ավարտեցի այդ վարժարանը և հայրս, մահից չորս ամիս առաջ, ինձ ուղարկեց Բրուսայի վարժարանը: Դեռ տարին չբոլորած, հորս մահվան պատճառով, մեր քաղաքը վերադարձա”:

11 տարեկան հասակում Սողոմոնը որբանում է: Նրա մանկությունը անցնում է ծանր զրկանքերով: Երեխայի ուսման և դաստիարակության մասին հոգում է հորենական տատը՝ Մարիամը:

1881 թ. Բրուսայի այդ ժամանակվա առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանը Էջմիածին էր գնում՝ եպիսկոպոս ձեռնադրվելու: Գևորգ Դ կաթողիկոսը Դերձակյանին հանձնարարել էր իր հետ բերել լավ ձայն ունեցող մի տղա՝ ճեմարանում սովորելու համար: Դերձակյանն իր հետ տանում է Սողոմոնին: Տակավին մանուկ, Սողոմոնն աչքի էր ընկել գեղեցիկ ու դուրեկան ձայնով:

1881 թ. ամռանը Սողոմոնն արդեն Էջմիածնում էր, Դերձակյանը 12 տարեկան պատանուն ներկայացնում է Գևորգ Դ-ին : “Երբ Սողոմոնին բերում են Էջմիածին և երկայացնում կաթողիկոսին, Գևորգ Դ-ն տեսնում է, որ երեխան իր հարցերին թուրքերեն է պատասխանում: Կաթողիկոսի հարցումին թե “ինչո՞ւ հայերեն չգիտե”, տղան վստահությամբ պատասխանում է ,թե հենց դրա համարել էլ իրեն բերել են Էջմիաքծին, որ մայրենի լեզուն սովորի, բայց հայտնում է որ հայերեն երգել գիտի ու կաթողիկոսի հրամանով սկսում է հայերեն լեզվով մի շարական ( “Լույս զվարթ”) երգել:

Այդ օրվանից կաթողիկոսը հանձնում է Սողոմոին բարձր դասարանի մի քանի աշակերտների, որ նրան շուտափույթ հայերեն սովորեցնեն: Ու մայր տաճարում փոքրիկին կանգնեցնում էին միշտ կաթողիկոսի բազկաթոռի մոտ, որ շարականներ երգի”:

1881 թ. սեպտեմբերի 15-ին, Սողոմոն Սողոմոնյան ընդունվում է Գևորգյան Ճեմարանն իբրև գիշերօթիկ սան: Դպրոցում, առաջին իսկ ամիսներին, Սողոմոնն աչքի է ընկնում իր բացառիկ ընդունակություներով: Չբավականանալով երգեցողությամբ, ժողովրդական ու եկեղեցական երգեր կատարելու արվեստով, Սողոմոնը ձայնագրության դասեր է վերցնում այդ ժամանակի հայտնի շարականագետներից ու ձայնագրագետներից: Սողոմոնը երաժշտության առաջին դասերը վերցնում է Ղևոնդ վարդապետից, որը ճեմարանում դասավանդում էր ձայնագրություն: Արդեն 5-րդ դասարանում սովորելեու ժամանակ Կոմիտասը համարվում էր հայտնի ձայնագրագետ: Առանց որևէ դժվարության ա գրի էր առնում ամենաբարդ եղանակներ:

Ուսման առաջին տարիներին Սողոմոնը գլխավորապես տարվում է եկեղեցական երաժշտությամբ: Կարճ ժամանակվա ընթացքում կարողանում է խորապես յուրացնել շարականագիտությունը և ընդհանրապես հայեկեղեցական եղանակները: Եվ այս վտիտ ու հիվանդոտ տղան, Քյոթահիայից եկածայս դժբախտ որբը, որի դժգույն դեմքի վրա փայլում էին նրա պայծառ աչքերը, երգ ու երաժշտությունից դուրս այլ աշխարհ չի ճանաչում: Հմայված հայերենի ժողովրդական երգով, ա շրջում է գյուղից գյուղ, ձայնագրելով ժողովրդական բազմաթիվ երգեր՝ իրենց տարբերակներով:

Փակվելով իր անշուք խցում, նա գիշեր ու ցերեկ զբաղված էր այդ երգերի ուսումնասիրությամբ: Տարիների ընթացքում Սողոմոնն ավելի ու ավելի է հմտանում, խորանալով իր մասագիտության մեջ:

1890 թ. հունիսի 9-ին , Սողոմոնը ձեռադրվում է ավագ սարկավագ:

1893թ. մայիսին, Սողոմն սարկավագը վերջացնում է ճեմարանի լսարանական լրիվ դասընթացը: Նույն թվականի սեպտեմբերի 11-ին կաթողիկոս Խրիմյանի օրոք աբեղա է ձեռնադրվում, ստանալով Կոմիտաս անունը:

1892-93 ուսումնական տարում ճեմարանի երաժշտության ուսուցիչ է հրավիրվում Քրիստափոր Կարա- Մուրզան: Նրա միջոցով ճեմարան է մուտք գործում նաև եվրոպական ձայնագրությունը: Բայց Կարա-Մուրզան կարճ ժամանակամիջոցում է պաշտոնավարում ճեմարանում: 1893 թ. աշնանը Կոմիտաս աբեղան Կարա-Մուրզայի փոխարեն նշանակվում է Գևորգյան ճեմարանի երաժշտության ուսուցիչ:

1895 թ. փետրվարի 26-ին Կոմիտաս աբեղան վարդապետական կոչում է ստանում և դառնում է Էջմիածնի միաբան: Այն ինչ Կոմիտասը ձեռք բերեց Էջմիածնում՝ շատ քիչ էր: Ժողովրդական երգով խանդավառ արվեստագետը ծարավ էր երաժշտական-մասնագիտական հիմնավոր ուսման:

1893-96 թվականներին Թիֆլիսում էր աշխատում կոմպոզիտոր և խմբավար Մակար Եկմայլանը, Որայդ ժամանակ Կովկասում մեծ համբավ էր վայելում: 1895 թ. Խրիմյանի կարգադրությամբ Կոմիտասը Թիֆլիս է մեկնում՝ երաժշտական ուսումը շարունակելու: Ճեմարանի այդ ժամանակվա տեսուչ Կարապետ Կոստանյանին ուղղված Կոմիտասի առաջին նամակներից մեկում կարդում ենք.

<<Պ. Մակար Եկմալյանը բոլորովին խոևհուրդ չի տալիս կոնսերվատորիա մտնելու համար. Իսկ այստեղի երաժշտականուսումարան մտնելը միանգամայն իզուր է համարում ինձ համար և ապարդյուն. Ինքը հաճություն հայտնեց երաժշտական տեսությունը մանրակրկիտ կերպով անցնելու ինձ հետ. Առհասարակ խորհուրդ են տալիս տեսությունն ավարտել Եկմայլանի հետ>>:

Կոմիտասի երաժշտական պարապմունքները Մակար Եկմալյանի մոտ տևում են մինչև 1896 թ. գարուն, իսկ ապրիլի 19-ին ճանապրհվեց դեպի Էջմիածին, Վեհափառ Հայրապետի հեռագրի համաձայն:

Կոմիտասը նպատակ էր դրել ուսումնասիրել և ըստ ամենայնի մեկնաբանել հայ ժողովրդական և եկեղեցական եղաակները.ահայտության գրկում մնացած խազերը նրան հանգիստ չէին տալիս: Թափանցել այդ բոլորի խորքերը և գիտական ճիշտ ու հիմավոր եզրակացությունների հասնել- ահա թե ինչի էր ձգտում Կոմիտասը: Նա խորապես զգում էր Էջմիածնում և Թիֆլիսում ստացած երաժշտական կրթությունը լրջորեն լրացնելու անհրաժեշտությունը: Այդ միջոցով միայն նա հարավորություն կունենար հիշյալ հանգուցյալին խնդիրները գիտականորեն լուծելու: Նա մտածում է Գերմանիա գնալու մասին: Կոմիտասը կաթողիկոս Խրիմյանի համաձայնությամբ դիմում է Ալեքսանդր Մանթաշյանին. Վերջինսհամաձայնում է երեք տարով հոգալ նրա ուսման ծախսերը:

<<Երբ Էջմիածին վերադարձա,- հայտնում է Կոմիտասը,- և խնդրագիրս մատուցի հայրիկին, գոհ եղավ և հրամայեց, որ երթամ Մանթաշյանի ստորագրությունը բերեմ: Ամիջապես Թիֆլիս գնացի ու կաթողիկոսի հրամանը հաղորդեցի: Մաթաշյանը հայտարարեց. <<Գա, Կոմիտաս, առ սա ստորագրությունը, տուր Հայրիկին և ես կսպասեմ համերգներուդ>>:

1896 թ. մայիսին Կոմիտասը մեկում է Բեռլին, ներկայանում է աշխարհահռչակ ջութակահար և կոմպոզիտոր Յոզեֆ Յոախիմին, որն այդ ժամանակ Բեռլինի արքայական կոնսերվատորիայի ռեկտորն էր:Յոախիմը Կոմիտասի հանգամանորեն քննելուց հետո խորհուրդ է տալիս րան սովորել երաժշտագետ, գերմանացի անվանի մանկավարժ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում, ուր դասախոսում էին նշանավոր երաժշտագետ- տեսաբաններ: Ռիխարդ Շմիդտն իր հերթին ծանոթանալով Կոմիտասի երաժշտական կարողություններին, սիրով ընդունում է իր կոնսերվատորիան, ուսման ողջ ընթացքում մշտապես առանձին ուշադրություն նվիրելով նրան: Մի տարի անց, 1897-ին Կոմիտասը Կարապետ Կոստանյանին տեղեկացում է իր առաջադիմության մասին.

<<Չափազաց գոհ եմ իմ ուսուցչապետիցս, որ այս մի տարվա ընթացքում ինձ այքան առաջ տարավ երաժշտության մեջ առհասարակ, որքան վեց տարում չեն անցնում այստեղի պետական երաժշտանոցումն անգամ>>:

Կոմիտասը համառությամբ ու տոկուությամբ պարապում է, հետզհետե թափանցելով երաժշտագիտության բոլոր գաղտնիքների մեջ: Առաջին իսկ պարապմունքներից Ռիխարդ Շմիդտի երաժշտաոցում նա աչքի է ընկնում իր արտակարգ երա-ժշտական ընդունակություններով, վայելելով բոլոր պրոֆեսորների առանձին սերն ու հարգանքը: Մի տարվա ընթացքում Կոմիտասն այնքան առաջ է գնում,որ, ինչպես ինքն է գրում, կարողանում է Ռիխարդ Շմիդտի երաժշտանոցի պատրաստական դասարաներում որոշ առարկաներ ավանդել: Ուսանող Կոմիտասն այսպիսով, արժանանում է մեծ պատվի: Լինել տակավին ուսանող և ավանդել նույն երաժշտանոցում՝ դրա համար հարկավոր էր ունենալ փայլուն ունակություններ, արտակարգ շնորհք:

1897-98 ուսումնական տարին Կոմիտասը դիմավորում է՝ հարստացած երաժշտական նոր գիտելիքներով:

Ինչպես տեսանք , Կոմիտասը հիմնականում սովորում է Ռիխարդ Շմիդտի կոնսերվատորիայում, միաժամանակ Բեռլինի համալսարանում ուկնդրելով երաժշտության պատմության առարկաները: Կոմիտասի պրոֆեսորները եղել են Օսկար Ֆլայշերը, Գոտֆրիդ Բելլերմանը, Մաքս Ֆրիդլենդերը և Ռիխարդ Շմիդտը:

1899 թ.հուլիսին Կոմիտասն ավարտում է երաժշտական բարձրագույն կրթության դասընթացը:

Էջմիածին վերադառնալուց առաջ, 1899թ. հունիսի 14-ին, Բեռլինի կոսերվատորիայում, բազմաթիվ անվանի կոմպոզիտորերի և երաժշտագետների երկայությամբ Կոմիտասը կարդում է երկու դսախոսություն հայ երաժշտության մասին: Դրանք մեծ հետաքրքրություն են առաջացրել: Դասախոսությանը նախագահող Օսկար Ֆլայշերը հայտարարել է.

<<Առաջին անգամն է ,որ Բեռլինում այսպիսի մի դսախոսություն է կարդացվում, և գուցե մինչև այժմ Փարիզի աշխարհահանդեսներում անգամ նման դսախոսություն չի կարդացվել>>:

Կոմիտասի ելույթը Բեռլինի կոնսերվատորիայում մեծ տպավորություն է թողնում: Այս կապակցությամբ, Բեռլինի համալսարանի երաժշտության պատմության դասախոս, շաավոր տեսաբա, Միջազգային երաժշտական ընկերության նախագահներից Օսկար Ֆլեյշերը և Բեռլինի համլսարանի երաժշտության պատմությա դասախոս, Միջազգային երաժշտական ընկերության Բեռլիի մասնաճյուղի քարտուղար Մաքս Զայֆերտը շնորհակալական ամակեր են ուղղել Կեմիտասին:Բեռլինի մի քաի թորթերառանձի հոդվածներ ե նվիրում Կոմիտասի դասախոսություններին, վեր հանելով նրա կատարած բացառիկ արդյունավետ ուսումնասիրական աշխատանքը հայ ժողովրդական և եկեղեցական երաժշտության բագավառում: Կենտրոնական հանդեսներից և օրաթերթերից առաջին հերթին հիշատակենք <<Local Anzeiger>> , <<Die Posten>> և այլն:

Անվանի շատ երաժշտագետ –քննադատներ իրենց հոդվածներում նշում են, որ հանձին Կոմիտասի հայ երաժշտական մշակույթն ունի իր փայլուն ստեղծագործողին և գիտնական-հետազոտողին:

Առաջին հաղթաակը տարված էր:

1899 թ. սեպտեմբերին, Կոմիտասը հարուստ երաժշտական գիտելիքներով Էջմիածին է վերադառնում և նույն ուսումնական տարում նշանակվում է ճեմարանի երաժշտության դասախոս:

Կոմիտասի վերադարձից հետո, կաթողիկոս Խրիմյանը պրոֆեսոր Շմիդտին ուղարկում է իր կոնդակը, որը հետագայում լույս է տեսնում <<Berliner tageblatt>>-ում:

Կոմիտասը հաստատվելով Էջմիածում, ոգևորությամբ հավաքում է ժողովրդակա երգեր, որոնք դառնում են նրա ստեղծագործության և թե գիտական հետագա ուսումնասիրության նյութը: Մի քանի տարի անց, Կոմիտասն արդեն երաժշտական այպիսի մեծություն էր Անդրկովկասում, որին բոլոր կողմերից դիմում էին և որն իր հեղիակավոր խոսքն էր ասում երաժշտական բազմապիսի խնդիրների մասին: Շնորհիվ Կոմիտասի, այդ շրջանում Էջմիածինը դառում է հայկական երաժշտության ճանաչված կենտրոն:

Այդ տարիներին Կոմիտասն աշխատում էր անհատնում եռանդով: Նա ծանրաբեռնված էր երաժշտական բազմապիսի աշխատանքներով:

Իբրև ուսուցիչ կոմիտսը մեծ հեղիակություն է ձեռք բերում, դասավանդման մեջ կիրառելով գիտականորեն նոր և առավել հավաստի սկզբունքներ:

1901 թ. Բեռլինում կայանում է համաշխարհային երաժշտական կոնգրես՝ վիրված եկեղեցական երաժշտությանը: Կաթողիկոս Խրիմյանի կարգադրությամբ կոնգրեսին մասնակցում է Կոմիտասը, որ զեկուցում է կարդում հայ եկեղեցական երաժշտության մասին:

Բեռլիի կոնգրեսից հետո Կոմիտասն անցում է Փարիզ՝ երաժշտական նոր ուսումնասիրությունների համար:

Վերադառնալով Էջմիածին, հատկապես հետաքրքրվում է ժողովրդակա բաաստեղծությամբ, ժողովրդական քառյակերով:

Հայ ժողովրդակա երգերի հավաքմանն ու գիտական ուսումնասիրմանը զուգընթաց, Կոմիտասը հափշտակված էր ստեղծագործական նորանոր հղացումներով և առաջին հերթին գեղջուկ երգերի գեղարվեստական մշակմամբ: Կոմիտասի ազմակերպած համերգները Էջմիածնի մայր տաճարում և Գևորգյան ճեմարանում , մեծ ուշադրության են արժանանում , նրա համբավը էլ ավելի է տարածվում:

Հոգևոր երգերի բազմաձայնեցումը, մայր տաճարում քառաձայն երգեցողության հետևողական կիրառումը, հոգևոր երգեր աշխարհիկ թատերաբեմից հնչեցնելը և ժողովրդական երգերի տարածման համառ ջանքերը,- այս բոլորը Կոմիտասի շուրջն ստեղծում են թեր ու դեմ կարծիքներ: Կոմիտասի գործը ոմանք պաշտպանում են , իսկ մեծամասնությունը (հատկապես սկզբական շրջաում)անբարյացակամորեն ե վերաբերվում նրա ամեն մի նախաձեռնությանը: Տակավին 1899 թ-ին, երբ Կոմիտասն արտասահմանից Էջմիածին է վերադառնում, հոգևորականների մի խումբ մրմնջում է ՝ <<մի լութերական ևս ավելացավ>>:

Չբավականալով Էջմիածնի իրհամերգներով , Կոմիտասը ցանկանում է հայ ժողովրդական և հոգևոր երգերը հնչեցնել նաև ուրիշ բեմերից:

Եվ ահա 1905 թ. ապրիլի 1-ին և 3-ին , Թիֆլիսի Արտիտական ընկերության դահլիճում , Էջմիածնի երգեցիկ խմբով (60 հոգի) Կոմիտասը տալիս է երկու համերգ: Թիֆլիսի համերգները հսկայական հետաքրքրություն են առաջացնում : ՄԻ շարք կոմպոզիտորներ և երաժշտագետներ, արվեստի բնագավառի անվանի ներկայացուցիչներ հիացմունքի ջերմ խոսքեր են ասում, բարձր գնահատելով Կոմիտասի ստեղծագործական վառ անհատականությունը:

Համերգներում նրա ցուցադրած երգերը համոզեցին ամենախստապահանջ արվեստագետներին ,որ մեր երաժշտական կուլտուրան Կոմիտասի շնորհիվ լայն ճանապարհ է բացում իր համար:

Այս փայլուն համերգներից հետո նույն թվականի ապրիլի 6-ին և 10-ին Կոմիտասը երկու անգամ զեկուցում է կարդում հայ ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին:

Առաջին անգամն էր, ու Թիֆլիսի հասարակությունը հայ երաժշտության մասին լսում էր այսպիսի խորիմաստ և մասնագիտական առումով ծարնակշիռ զեկույցներ : Առաջին անգամն էր, ու թիֆլիսաբակները այդպիսի հիանալի առիթ ունեցան լայնորեն ծանոթաալու հայ ազգային տոհմիկ երաժշտության ամենաբազմազան նմուշներին:

1906 թ. Կոմիտասը դարձյալ արտասահման է մեկնում: Մի քանի ամիս Գերմանիայում մասնագիտական նոր ուսումնասիրություններ կատարելուց հետո նա անցնում է Փարիզ՝ համերգ և զեկուցում կազմակերպելու մտադրությամբ : Նույն թվականի դեկտեմբերի 1-ին Փարիզի salle des Agricultures-ում նա տալիս է մի սքանչելի համերգ , խոր հիացմունք առաջացնելով իր և հայ երաժշտության շուրջը: Կոմիտասի փարիզյան համերգի մասին ֆրանսիական երաժշտական մամուլը տպում է մի քանի ավանի երաժշտագետների հոդվածներ:

Փարիզյան հոյակապ համերգից հետո 1907 թ. հունվարի 13-ին, Սորբոնի համալսարանում և ապա <<Մասիս>> ակումբում Կոմիտասը կարդում է երկու զեկուցում հայ երաժշտության տեսական խնդիրների շուրջը: Այնուհետև Շվեցարիայի երաժշտական ընկերության և հայ ուսանողների միության հրավերով Կոմիտասը Շվեցարիա է գնում: Նրա ղեկավարությամբ համերգներ են տեղի ունենում Ժնևում և Լոզանում:

Ժնևում , Լոզանում և Բեռլինում Կոմիտասը կարդում է զեկուցումեր: Այնուհետև գնում է Վենետիկ Մխիթարյան միաբանության գրադարանի այն ձեռագրերը ուսումնասիրելու, որոնք պետք է լույս սփռեին հայերի երաժշտական անցիալի, հատկապես խազագիտության վրա: Վենետիկի Մխիթարյանների ս. Ղազարի վանքի դահլիճում Կոմիտասը կարդում է դասախոսություն, այդ ընթացքում նաև երգելով:

1907 թ. սեպտեմբերի 30-ին Կոմիտասը վերադառում է Էջմիածին:

Մեկ և կես տարվա բացակայությունից հետո նա դարձյալ սկսում է հավաքել և ուսումնասիրել ժողովրդական երգերը: Երաժշտական բազում զբաղմունքները նրան հնարավորություն չեն տալիս սիստեմատիկորեն համերգնել կազմակերպել: Այդ շրջաի ամենահիշարժան համերգները տրվում են 1908 թ. ապրիլի 4-ին և 8-ին Բաքվում: Մինչ այդ նա Բաքվում զեկուցում է կարդում աշխարհիկ և հոգևեր հայ երաժշտության մասին:

Աշխատավայր ընտրելով Էջմիածինը, Կոմիտասը շարունակ հավաքում և ներդաշնակում էր ժողովրդական բազմապիսի երգեր: Միաժամանակ, նա զբաղված էր այս երգերի գիտական ուսումասիրությամբ:

1909 թ. Կոմիտասի երգեցիկ խումբը հրավիրվում է Թիֆլիսում տեղի ունեցող մի եզակի հեգևոր համերգի, որին մասակցում էին ազգությամբ տարբեր երգեցիկ խմբեր:Այս համերգին Կոմիտասը վաստակում է առաջնության դափնին:

Եվ այսպես, ողջ Կովկասում Կոմիտասի անունը ամենամեծ ժողովրդականությունն է վայելում:Ոչ միայն Կովկասից, այլև արտասահմանից բազմապիսի դիմումներ էին ուղղում նրան՝ խնդրելով նրա հողինակավոր կարծիքը երաժշտական ամենատարբեր հարցերի մասին:

Տարիներ շարունակ Կոմիտասը հավաքում, ներդաշնակում և ուսումնասիրում էր հայերեի երգերը, շարունակում էր խազերի ուսումնասիրությունը, զբաղվում հայ երա-շտական կյանքի ալլևայլ հարցերով: Սակայն շրջապատը խագարում նրա հաղորդումների իրականացմանը: Մի շարք անձնավորություններ՝ Էջմիածնում, հետագայում նաև Կ. Պոլսում, խոչընդոտ են հանդիսաում Կոմիտասի նոր ծրագրերին: Դեռևս 1910 թ. Կոմիտասը մի քանի առաջարկներ է անում այդ ժամանակվա հայոց կաթողիկոս Իզմիրրլյանին, սակայ դրանք անհետևանք են մնում:

Արտասահմանից վերադառնալուց հետո, ինչպես նշեցինք, Կոմիտասն իրեն վերջնականապես նվիրում է ժողովրդական երգի, շարականների և խազերի ուսումասիրությանը: Էջմիածնում ապրած ամբողջ ժամանակաշրջանում նա շրջում է գյուղերը և հավաքում ժողովրդական երգեր: Կոմիտասը գրի է առնում նաև թուրքական, իրանական և քրդական եղանակներ, որոնք շատ անհրաժեշտ էին իր ուսումասիրությունների համար: Այդ ուսումնասիրությունները Կոմիտասը մշտապես կատարում էր իր սուղ միջոցների հաշվին, վանքից ստսնալով միայն ողորմելի վարձատրություն, որովհետև Էջմիածնի միաբաներն առարկում էին, թե Կոմիտասը թափառում է և գործ չի անում: Բանն այնտեղ է հասնում, որ այս խնդիրը դրվում է Սինոդի նիստի քննությանը:

Ակարկելով Կոմիտասի հոգևորական լինելու հանգամանքը, նրանք ասում են, թե վարդապետին միանգամայն անվայել է <<յար>>, <<սեր>> թեմայով, ուրիշ խոսքով ժողովրդական երգով զբաղվելը: Հոգևորականը պետք է զբաղվի միայն ու միայն կրոնական երգերով և եկեղեցական գործերով:

Սինոդի անդամ եպիսկոպոսներից մեկը, պահպանողական մամուլի էջերում խստորեն հանդիմանում է Կոմիտասին, ասելով որ մինչև Կոմիտասի ասպարեզ գալը Էջմիածնում լսվում էին <<Բամբ որոտան>>, <<Հերիք որդյակք>> և նման ուրիշ երգեր, այնինչ Կոմիտասը դրանց հակադրեց ժողովրդական երգերը և շարունակում է անտեսել հիշյալ եղանակները:

1930թ. սեպտեմբերի 30-ին Բեռլինում բացվում է միջազգային երաժշտական կոնգրես: <<Մշակ>> օրաթերթի Բեռլիի թղթակիցը անհրաժեշտ է գտնում, որ վերոհիշյալ կոնգրեսին մասնակցի Կոմիտասը ՝ իբրև հայ ժողովրդական երգերի ճանաչված վարպետ:

Սակայն Կոմիտասի մասնակցություը Բեռլինի միջազգային երաժշտական կոնգրեսում չի հաջողվում, որովհետև արվեստագետի հակառակորդ եպիսկոպոսները՝ Էջմիածնի սինոդում նստած, պատճառաբանում են, թե վանքը նյութական սուղ պայմանների մեջ է և հնարավորություն չունի Կոմիտասի ճանապարհածախսը հոգալ:

Սա միակ և առաջի դեպքը չէր: Վանքը, Սիոդի ղեկավարները անգամ կրճատում են Կոմիտասի աշխատավարձը:

Սակայն փաստը մնում է փաստ, որ Կոմիտասի ռոճիկը կրճատում են և վերականգնում ե այ ժամանակ, երբ Կոմիտասը հրաժարվում է ճեմարաում դասավադելուց և երգեցիկ խումբ ղեկավարելուց: Սինոդը կրճատում էր մի երաժշտագետի աշխատավարձը, որը ձեռնարկել էր կուլտուրական խոշոր աշխատանք, որը ճեմարանի ողջ ուսուցչական կազմում առանձնանում էր իր մասագիտական հմտությամբև աչքի էր ընկնում բարեխղճությամբ: Սինոդը խանգարում էր և ընդառաջ չէր գում մեծ երաժշտի նախաձեռնություններին, որը հեռու էր կանգնած Էջմիածի վանքում տեղի ունեցող բոլոր բանսարկություներից:

Կոմիտասը շուրջ քսանհինգ տարի ապրեց Էջմիածնում, իր երիտասարդական կյանքի ոսկի օրեր անցկացրեց վանական մթնոլորտում. Ապրեց համեստ, անշուք և սակավապետ: Այդ ժամանակաշրջանում նա գրի առավ 4000 ժողովրդական երգ, միաժամանակ, մշակեց ու դաշնակեց բազմաթիվ ժողովրդական երգեր (մեներգեր և խմբերգեր)հայկական և եվրոպական մամուլում լույս տեսան րա մեծարժեք ուսումնասիրությունները ժողովրդական և հոգևոր երաժշտության շուրջը: Սակայն Էջմիածինը և ոչ մի կոպեկ չտրամադրեց համբավավոր երաժշտագետ միաբանին՝ իր աշխատությունները հրապարակելու համար: Եվ բնավ զարմանալի չէ, որ նրա ներդաշնակած երգերի առաջին ժողովածուն՝ <<Հայ քնարը>> լույս ընծայեց Փարիզի հայկական միությունը:

Եթե սկզբնական տարիներին Կոմիտասին հետաքրքրում էր երգեցիկ խումբը, և եթե նա իր թանկ ժամանակից որոշ մասը ներկայացնում էր այդ գործին, ապա 1906 թվականինց սկսյալ նվազում է այդ հետաքրքրությունը, որովհետև մայր տաճարի երգեցիկ խմբի կազմը ամեն տարի անվերջ փոփոխության էր ենթարկվում, իսկ Կոմիտասը յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին նոր կազմի հետ ստիպված էր նորից կրկնել իր անցածը: Խմբի աշխատանքը այնքան էլ չէր հրապուրում Կոմիտասին մանավանդ, եթե նկատի ունենանք, որ այդ ժամանակաշրջանում Կոմիտասը գերազանցապես զբաղված էր հայկակն խազերիր և ըհդհանրապես հայ երաժշտության տեսական խնդիրների ուսումնասիրությամբ: Հովհաննես Թումանյանին հասցեագրված մի քանի նամակներից տեղեկանում ենք, որ այդ շրջանում Կոմիտասը միաժամանակ զբաղված է եղել ՙՙՙ Անուշ՚ օպերայով:

Եվ ահա Կոմիտասի անտարբեր վերաբերմունքը մայր տաճարի երգեցիկ խմբի հանդեպ նոր և հարմար առիթ էմ դառնում հարձակում գործելու նրա վրա: Վանականները երաժշտագետի հարցը դնում են Սինագոգում՝ պահանջելով , որ մանկավարժական խորհուրդը զբաղվի դրանով, միաժամանակ տեղյակ պահելով Իզմիրլյան կաթողիկոսին:

Իզմիրլյանը լսում է եպիսկոպոսների պահանջը և խնդրին ընթացք է տալիս: ՙ ՙ Հորիզոն՚ ՚ թերթի հաղորդմամբ, ՙ Հունվարի 8-ին Կոմիտասը իբրև վանքի միաբան, այլ ոչ թե իբրև ճեմարանի ուսուցիչ, ստացել է Վեհափառ հայրապետից բերանացի հրաման՝ կազմակերպել սաներից Մայր տաճարի համար քառաձայն խումբ և կառավարել այն տոն և կիրակի օրերին՚ ՚ :

Հոգևորականների պահպանողական դասի կողմից կազմակերպված սիստեմատիկ բանսարկությունները և հալածանքները ի վերջո ազդում են Կոմիտասի զգայուն հոգու վրա: Էջմիաշնի աստղը դառն ու դժնի օրեր է ապրում: Եվ մի օր էլ պատահականօրեն Էջմիաշնի վանքի պարիսպներից ներս ընկաշ քյոթահիացի որբը ըմբոստանում է միաբանության դեմ:Այդ է վկայում Կոմիտասի դիմումը Էջմիաշնից հեռանալու մասին:

Այո, Կոմիտասն իր ժամանակին ըստ արժանվույն չգնահատվեց:

1910 թ. աշնանից Կոմիտասը բակություն է հաստատում Կ. Պոլսում, մերթ ընդ մերթ այցելելով Եվրոպա, նորանոր երաժշտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Ինչպես վկայում է Մ. Աբեղյանը, Մինչ այդ, այսիքն 1909-ին, ինչ –որ մեկը Կ. Պոլսից նամակ է գրել Կոմիտասին,նկարագրել այնտեղի նպաստավոր պայմանները: Եվ Կոմիտասը , ոգևորված դրանով, որ իր համար բեղմնավոր աշխատանքի պայմաններ կգտնի: Նա մասնավորապես նկատի է ունեցել, որ կկարողանա ազգային կոնսերվատորիա հիմնել, իրագործել իր մյուս կարևոր մտադրությունները մի քաղաքում, ուր կան հարյուր հազարից ավելի հայեր:

Կոմիտասը ծրագրել էր Կ. Պոլսում բացել կոնսերվատորիա, որի համար կազմվեց հատուկ հանձնաժողով: Սակայ շուտով պարզվում է, որ այս բոլորը մնում է միայն թղթի վրա: Այս հոյակապ ծրագրերի իրականացման համար Կոմիտասը փաստորեն օժանդակություն չի ստաում: Հույսը կտրելով ամեն տեսակ խոստումներից, նա բավարարվում է միայն համերգներով և երաժշտական – տեսակա խնդիրների ուսումնասիրությամբ:

Կ. Պոլսում տվաշ մի շարք համերգներից հետո Կոմիտասը մեկնում է Եգիպտոս՝ Ալեքսանդրիա և Կահիրե: Այդ քաղաքներում նույնպես արվեստագետի համերգները մեծ արձագանք են գտնում: Հայկական, Ֆրանսիական, անգլիական, արաբական թերթերը շեշտում են դրանց գեղարվեստական հազվագյուտ արժեքը:

1913 թ. Կոմիտասը վերադառնում է Էջմիածի, նպատակ ունենալով նոր ժողովրդական երգեր գրի առնել, իսկ հիշածները վերջնական ուղղման և ստուգման ենթարկել: Կոմիտասի տեսական ուսումասիրությունների համար անհրաժեշտ էին նոր երգեր և ներ վարիանտներ: Էջմիածնից վերադառնալուց հետո Կոմիտասը Կ. Պոլսում վերսկսում է իր համերգայի գործունեությունը և ապա կարճ ժամանակով մեկնում է Բեռլին (1913 թ.) երաժշտական նոր ուսումնասիրություների համար:

Բեռլինից հետո Կոմիտասը կարճ ժամանակով անցնում է Լայպցիգ և այնտեղ հրապարակում <<Հայ գեղջուկ երգերը>>:

Վերադառնալով Կ. Պոլիս, Կոմիտասը ենթարկվում է եր հարձակումների: Պահպանողական մամուլի ներկայացուցիչներից ոմն Գույումճյան անում էր մի անձնավորություն, որ երաժշտական հարցերում միանգամայն անգետ էր. Նրա նպատակն էր միայն վարկաբեկել Կոմիտասին, որը հիանալիորեն հմտացած էր շարականագիտության մեջ:

1914 թ. հունիսի 1-15-ը Փարիզում կայանում է համաշխարհային երաժշտական կոնգրես, որին մասնակցում էին աշխարհի անվանի շատ կոմպոզիտորներ և երաժշտագետներ: Հայ երաժշտության ներկայացուցիչ Կոմիտասը այդ համաժողովին կարդում է երկու զեկուցում.ա)<<Հին և նոր նոտագրությունը հայ հոգևոր երաժշտության մեջ>>, բ)<<Հայ ժողովրդական երաժշտություն>>: Կարդում է նաև երրորդ զեկուցումը, որ կենգրեսի նախագահության կողմից չէր նախատեսվել: Կոմիտասի այս երեք դասախոսությունները թե՛ կոնգրեսի նախագահության, թե՛ կոնգրեսին մասնակցող երաժիշտների գնահատությամբ լավագույններն են համարվել: Այս հմտալից զեկույցներից հետո Եվրոպայի ծերունազարդ երաժշտագետները մոտենալով Կոմիտասի, ասում են. <<Դուք արևելյան երաժշտության ճանաչման համար մեզ նոր բանալիներ շնորհեցիք>>: Եվ երբ Փարիզում հայ երաժշտության նվիրված իր դասախոսություններով ընդհանուր հիացմունք էր առաջացրել աշխարհահռչակ երաժշտագետների շրջանում, այդ նույն ժամանակ Կ. Պոլսում, նրա բացակայությամբ, նոր խաչակրաց արշավանք էր սկսվում արվեստագետի դեմ: Դրան մասնակցում էր պատրիարքարանը, կրոնական ժողովը ,եկեղեցական ու պահպանողական դասը և նրաց ձայնակցող հետադիմական մամուլը:

1914 թ. Բռնկվում է առաջին համաշխարհային պատերազմը: 1915 թ ապրիլին Թուրքիան, երիտթուրքերի ՙ ՙՄիություն և հառաջադիմություն՚ կուսակցության ղեկավարությամբ բացարձակ ջարդարար քաղաքականություն է վարում հայերի դեմ, որը սկսում է առաջին հերթին հայ քաղաքական, գրական գործիչների և արվեստագետների աքսորով: Կազմվում է աքսորվողների երկու ցուցակ. Առաջինը դեպի Այաշ, երկրորդը՝ դեպի Չանկրը: Առաջին ցուցակում գտնվողները անխտիր սպանվում են : Կոմիտասն ընկնում է երկրորդ ցուցակը:Համաշխարհային պատերազմի հետևանքով Կոմիտասի բոլոր շրագրերը խորտակվում են: Բազմաթիվ մտավորականների հետ նա աքսորվում է Չանկրը: Յոթ շաբաթ աքսորում մնալուց հետո, պոլսում ամերիկյան դեսպան Մորգենթաուի և թագաժառանգ Մեջիթ էֆենդիի միջնորդությամբ Կոմիտասը վերադառնում է Կ. Պոլիս, սակայն արդեն իր հավասարակշռությունը կորցրած: 1916 թ. Մի դժբախտ օր Կոմիտասը կորցնում է նաև ստեղշագործելու կարողությունը:

Ճակատագիրն արդեն բախել էր Կոմիտասի դուռը: Հոգեկան խանգարումը մաշեց և հյուծեց նրան: Անուժ ու անօգնական, նա չարչարվեց, տառապեց որպես դժբախտ անձնավորություն:Վշտի անդունդում, ամբողջովին վիշտ դարձած Կոմիտասը 19 տարի ապրեց մեն-մենակ, կյանքից բոլորովին խորթացած:

1917-ից մինչև 1919 թվականը Կոմիտասը բուժվում է Կ . Պոլսի հիվանդանոցում : Ծանր ու դժնի օրեր: Ինքնագիտակցության ևառողջության նշույլները անհետանում են: Բժշկության բոլոր միջոցները մնում են անզոր: Զինադադարից հետո ,1919 է-ին, Կոմիտասին տեզափոխում են Փարիզ:

1922 թվականին Փարիզի խնամատար հանձնաժողովը որոշում է Կոմիտասին տեղափոխել Վիեննա, Սակայն հետագայում մինչև հիմա անհայտ պատճառներով Խնամատար հանձնաժողովը հրաժարվեց իր որոշումից:

Կոմիտասը Փարիզի հիվանդանոցում ապրեց 16 տարի : Ոչ մի բժշկություն չօգնեց նրոն: Փորձեր կատարվեցին իր մշակած երգերի կատարման միջոցով բուժել նրան ,այդ էլ չօգնեց:Օրեցօր դարձավ ավելի մռայլ, ավելի անխոս, մինչև 1935 թ. Հոկտեմբերի 21 ը ,երբ ընդմիշտ փակվեցին նրա խոհուն աչքերը:

1936 թ. Մայիսի 27-ի երեկոյան ժամը 7-ին, Երևան է հասնում Կոմիտասի զմռսված մարմինը և անմիջապես տեղափոխվում է կուլտուրայի տուն: Մայիսի 28-ին կուլտուրայի տան դահլիճը դարձել էր մայրաքաղաքի հոծ բազմությունը իրեն ձգող կենտրոն: Նույն օրը, առավոտյան ժամը 11-ից, մշակույթի բնագավառի աշխատողները՝ երաժիշտները, նկարիչները, թատրոնի և պետական օպերայի արտիստները, կոնսերվատորիայի ուսանողությունը, Երևանի բազմահազար աշխատավորությունը խոր վշտի զգացումով ու ակնածությամբ մտնելով դահլիճ, վերջին հրաժեշտն են տալիս հայ ժողովրդի մեծ զավակին: Գերեզմանատանը՝ գրականության և արվեստի գործիչների պանթեոնում Ալեքսանդր Շիրվանզադեի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Թադևոսյանի գերեզմանների կողքին բացվաշ նոր գերեզմանի եզրին է դրվում Կոմիտասի դագաղը: Գերեզմանին է մոտենում ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը՝ Կոմիտասի մոտիկ ընկերներից մեկը: Սաստիկ հուզվաշ, նա ասում է.

«Կոմիտասի մահով հայ երաժշտությունը կորցրեց իր ամենամեծ ու անփոխարինելի երախտավորին: Նրա թողած ժառանգությունը մենք մեծապես գնահատում ենք և խորապես արժեքավորում »:

Դամբանական խոսք է ասում Ռուբեն Թերլեմեզյանը. «Անչափ դծվար է արտահայտել մեր խորին վիշտը, երբ տակավին աչքերիդ առջևում է մեծ Կոմիտասի դալկացած և գունատ դեմքը: Այդ Կորստի ծանրությունից մենք դեռևս չենք կարողացել սթափվել:

Անշնչացած մեր երաժշտության ջերմ սիրտը, որ այնքան նրբորեն էր զգում մեր ժողովրդական երգը՝ իր բազմերանգ ու բազմագույն փայլատակումներով: Կոմիտասը՝ստեղծագործող, Կոմիտասը՝ բանասեր, Կոմիտասը՝ գիտնական-հետազոտող, Կոմիտասը՝ դասախոս, Կոմիտասը՝ խմբավար, Կոմիտասը՝ մանկավարժ և Կոմիտասը՝ երգիչ- ահա թե ինչպիսի արտակարգ բեղմնավոր ճանապարհ է անցել այն բազմաշնորհ արվեստագետը, որին այսօր մենք հրաժեշտ ենք տալիս:

Հանձին Կոմիտասի մենք կորցրոցինք մի բյուրեղ հոգի, ջինջ ու պայծառ, ինչպիսին իր մշակած ժողովրդական երգերն են: Կոմիտասը կանգնած է բարձր, ինչպես Արարատը: Խոնարհենք գլուխները այդ գագաթի առաջ »:

Թարմ թմբի շուրջ հավաքված կոնսերվատորիայի երգեցիկ խումբը կատարում է Կոմիտասի «Գարուն ա » և «Սարերի վրով գնաց » երգերը:

Եվ երբ արդեն մարում էին խմբերգերի հնչյունները, անձրևի առաջին կաթիլները հասան ծաղկեպսակներով զարդարված թարմ հողաթմբին և նրան շրջապատող բազմությանը:

Scroll Up