Կոմիտասի հետ առնչվող դեմքեր-վայրեր

ԿՈՒՏԻՆԱՆ ԿԱՄ ՔՅՈԹԱՀիԱՆ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՅԺՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ։

Երբեմնի հայաշատ այս քաղաքը հայտնի է որպես մեծն

Կոմիտաս վարդապետի ծննդավայր;

Քյոթահիան (Կուտինա) Թուրքիայի Արևմտյան Անատոլիայում գտնվող մի փոքրիկ քաղաք էր,՝ 30.0000 բնակչությքամբ, ուր բնակվում էին հայեր և թուրքեր։ Թուրքերը, որ կազմում էին բնակչության հիմնական մասը, զբաղվել են հողագործությամբ, խաշնարածությամբ, իսկ հայերն իրենց ձեռքում են ունեցել համարյա ամեն տեսակի արհեստներ։ Այստեղ հատկապես զարգացած է եղել խեցեգործությունը և նրա գլխավոր վարպետները հայեր են եղել։ Կուլտուրական տեսակետից քաղաքը հետամնաց պատկեր է ունեցել. թե հայերը և թե թուրքերն ունեցել են միայն քառամյա վարժարաններ։ Բնությամբ հարուստ Քյոթահիայի (Կուտինա) շրջակայքում կան հանքային ջրեր, որը ժամանակին արժանացել են հռոմեացիների ուշադրությանը։ Առաջին աշխարհամարտից առաջ Քյոթահիայում (Կուտինա) կատարված մասնակի պեղումների ժամանակ, գտնվել են Ալեքսանդր Մակեդոնացու նկարներով դրոշմված ոսկե և արծաթե դրամներ։

Կուտինան ունեցել է տաղասացներ, ինչպես օրինակ, Տեր Անտոն, Տեր Հարություն։ Այն համարվում է Փոքր Ասիայի թուրքական մանի Գողթան գավառը։

Սողոմոնյանները, և ընդհանրապես Քյոթահիայի (Կուտինա) հայերը, ինչպես նշում է Կոմիտասն իր ինքնակենսագրության մեջ, ծագումով զոկեր են,

17-րդ դարում գաղթել Հայաստանի Գողթան (Նախիջևան) գավառի Ցղնա գյուղից։ Հայերն իրենց նոր գաղթօջախում ապրում էին համախումբ կերպով՝ պահպանելով իրենց ավանդույթները, սովորույթները և ազգային լեզուն։ Սակայն, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործադրվող բռնությունների պատճառով, շատ կարճ ժամանակում Կուտինայի հայ բնակչությունը թրքախոս է դառնում։ Հայախոս միակ վայրը քաղաքի Ս. Թեոդորոսի եկեղեցին էր, որի երգչախմբում երգում էր նաև Կոմիտասի շնորհալի հայրը։

Միջնադարում Քյութահիայում աշխույժ և հարուստ հայկական համայնք է եղել, որտեղ էլ 14-15-րդ դդ. աստիճանաբար թափ է հավաքել և զարգացել հախճապակյա սալիկներ պատրաստելու արհեստը, և ձևավորվել է Քյութահիայի հայկական սալիկների դպրոցը։ Ամենավաղ պահպանված նմուշները թվագրվում են 16-րդ դարին։

  • Կուտինայում մարդիկ զբաղվել են խեցեգործությամբ և հախճապակե կերտվածքներով։ Հայերն ու հույները աշխատել են Կուտինայի արհեստագործական թաղամասերից 34-ում։ Այստեղ կերտված զարդարանքները հիմնականում կիրառվել են հայկական ու հունական եկեղեցիներում, նաև օսմանյան մզկիթներում։ Կուտինայի հախճապակե իրերը մատչելի են եղել բոլորի համար, ու միայն հետագայում են գնահատել դրանց բարձր արժեքը։
  • Կուտինայի հախճապակու արվեստը վաղուց ուսումնասիրվել է ամբողջ աշխարհում, հատկապես` Եվրոպայում։ Հայաստանում միայն հիմա են հասկացել, որ այն պետք է ուսումնասիրեն նաև հայերը, ցույց տալու համար, որ մենք մասնակից ենք համաշխարհային նշանակություն ունեցող այդ արվեստում։
  • Կուտինայի խեցեգործական կարևոր արտադրանքը կենցաղային իրերն էին, որոնք դուրս էին գալիս համաշխարհային շուկա, սափորներ, ամաններ, պնակներ, որոնք աչքի էին ընկնում նրբագեղ ուրվագծով, բուսական և երկրաչափական զարդանախշով, կանաչի, կապույտի, դեղինի և սպիտակի մաքուր համադրություններով։ Կուտինայում արտադրված բազմաթիվ իրեր պահվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում (Լոնդոն, Լենինգրադ, Փարիզ, Բրյուսել, Ստամբուլ, Վենետիկ, Երուսաղեմ), որոնցից մի քանիսի վրա պահպանվել են «Այվազ», «Աբրահամ» և այլ վարպետների անունները։

https://www.facebook.com/KomitasStateMuseumInstitute/videos/525862604794372

ԲՐՈՒՍԱ

Բրուսան հիմնականում թուրքախոս քաղաք էր, որտեղ ծառայող քահանաներն անգամ հայերեն լավ չէին խոսում, իսկ հայապահպանության հիմնական հոգսն ընկած էր եկեղեցու ուսերին։ Եվ այս պարագայում քաղաքի նոր առաջնորդի գլխավոր խնդիրն էր հավատացյալների շրջանում մայրենի լեզուն տարածելն ու ամրապնդելը։ Դրա հիմնական միջոցը դպրոցն էր, ինչպիսիք թեև կային Բրուսայում, սակայն շատ վատ ու նախնական վիճակում։ Դրանցում հայ մանուկները թուրքական ձևով հավաքվում էին մեկ սենյակում, որը հենց ամբողջ դպրոցի շենքն էր, հազիվ սովորում էին ճանաչել հայոց գրերը՝ առանց կարողանալու հասկանալ կարդացածի իմաստը։ Նրանք նաև հայերենով երկու խոսք իրար կապակցել չէին կարողանում։ Իսկ ծնողները, որոնք հիմնականում արհեստավորներ էին և վաճառականներ, մի-երկու տարի դպրոց ուղարկելուց հետո իրենց զավակներին հանում էին դպրոցից և ուղարկում մեկ այլ արհեստավորի կամ վաճառականի մոտ։ Եվ այս իրավիճակում Գևորգ վարդապետն սկսում է բարեկարգել երկսեռ դպրոցները։ Նախ անհրաժեշտ էր դպրոցի նորմալ շենք, որի համար անհրաժեշտ գումարը շատ արագ հավաքվեց վարդապետին մեծապես սիրող ու հարգող հայ ամիրաների ու ժողովրդի հանգանակություններով։ Կառուցվում է դպրոցին վայել երկհարկանի շենք, որում կար ութ հարմար սենյակ, և Կ.Պոլսից հրավիրվում են քիչ թե շատ պատրաստված վարժապետներ ու վարժուհիներ։ Այս ամենին գումարվում է Գևորգ վարդապետի քարոզչությունը ուսման, կրթության, մայրենի լեզվին լավագույնս տիրապետելու մասին՝ ոգևորելով թե՛ վարժապետներին, թե՛ աշակերտներին, թե՛ նրանց ծնողներին։

Ամեն օր ներկա լինելով դասերին, նա իր բարերար ազդեցությունն էր թողնում կրթական գործընթացի վրա՝ խրախուսելով դժվարացողներին և գովելով առաջադիմողներին։ Նաև աղքատ ընտանիքների աշակերտներին ապահովում էր գրենական պիտույքներով։ Բայց դպրոց հաճախելու հնարավորությունից զրկված էին ոչ միայն աղքատները, որոնց խնդրի լուծումը, ինչպես տեսանք, հեշտ էր, այլև այն երեխաները, որոնց ծնողները չէին կարևորում կրթությունը։ Եվ վարդապետը կարողանում է նաև նրանց համոզել իր ազդեցիկ խոսքով՝ հաճախակի զրուցելով շատ ընտանիքների հետ։ Նա նաև պայմանավորվում է վաճառականների ու արհեստավորների հետ, որպեսզի նրանք չընդունեն ոչ մի աշակերտի, եթե չունենան դպրոցի վկայական։ Այսպիսով, դպրոցում սկսում է սովորել 500 տղա և 400 աղջիկ։ Օսմանյան կայսրությունում այսքան մեծ թվով աղջիկների կրթությունն ապահովելը, հիրավի, մեծ ջանքերի շնորհիվ միայն հնարավոր եղավ իրականացնել։ Շուտով դպրոցի շենքը սկսում է չբավականացնել և կարիք է ստեղծվում երկսեռ դպրոցի ևս մեկ շենք կառուցելու։

Աշակերտների հոգևոր բարոյական կրթութեան հետ մեկտեղ Գևորգ վարդապետը մեծ ուշադրություն էր դարձնում նաև աշակերտների միջոցով ընտանիքների մեջ հայախոսություն մտցնելու ուղղությանը: Բայց դա այդքան էլ հեշտ չէր: Դպրոցի սաները, որոնք մանկությունից տանը, փողոցում և անգամ դպրոցում թուրքերեն էին խոսում, դժվարանում էին հայերեն խոսել սովորել, ինչքան էլ ուսուցիչները պահանջում էին հայերեն խոսել, ոչ թե՝ թուրքերեն: Բայց Գէորգ վարդապետը դրա բնական դարմանը գտել էր: Դպրոցում հայախոս երեխաների թիվը շատացնելու համար,իր հովվապետության առաջին տարում Խասգյուղից ու Միջգյուղից Բրուսա է բերում 12 աշակերտ, որոնք իր ծախսով պետք է սովորեին դպրոցում։ Իսկ դրա նպատակն էր, որպեսզի խաղերի և առօրյա խոսակցությունների ժամանակ այս բացառապես հայախոս երեխաները բնական ճանապարհով փոխանցեին հայոց խոսքը իրենց թուրքախոս հասակակիցներին։

Դպրոցներում, երբ արդեն մտել էր հայախոսությունը, վարդապետը սկսում է առանձին ուշադրություն դարձնել ժողովրդի մեջ ևս հայախոսությունը տարածելու վրա: Նախ քահանաներին խստիվ արգելում է թուրքերեն խոսելը՝ առաջնությունը տալով նրանց, ովքեր քաջ հայերեն էին խոսում։ Մանուկներին պատվիրում էր, որ տանը իրենց փոքր եղբայրներին ու քույրերին, նույնիսկ ծնողներին հայերեն սովորեցնեն, այնուհետև խստիվ արգելում էր և նույնիսկ եկեղեցական պատիժ էր նշանակում՝ եկեղեցում և առաջնորդարանում թուրքերեն խոսելու համար: Անշուշտ, ընտանիքներում և շուկայում խոսողների համար պատիժ դնել ու հրաման տալ չէր կարող, բացի հայրական հանդիմանությունից և հորդորից:

1855 թվականի փետրվար-մարտ ամիսներին հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել՝՝ ավերելով Բրուսայի բազմաթիվ բնակելի շենքեր, կամուրջները, եկեղեցին ու մզկիթը։ Աղետից փրկված ժողովուրդը հայտնվել են ծայրահեղ ծանր կացության մեջ՝ զրկվելով կացարանից, հագուստից ու ապրուստի միջոցներից։ Շատ ընտանիքներ հեռացել են Կ.Պոլիս։ Այսպիսով, օգնության կարիք ունեին թե՛ Բրուսայում մնացած բնակիչները, թե՛ մայրաքաղաք մեկնածները։ Կտրված էր քաղաքի երկու թաղամասերի միջև հաղորդակցությունը։ Գետից այն կողմ էր գտնվում դպրոցի շենքը, և այս կողմում դասերը կազմակերպելու համար անհրաժեշտ էր դպրոցի շենք վարձել։ Գևորգ Եպիսկոպոսն անձնական միջոցներ չուներ այդ ամենը կազմակերպելու համար, ուստի սկսում է շրջել հայ մեծահարուստների ու ամիրաների տներում, պերճախոս լեզվով ներկայացնել Բրուսայի բնակչության թշվառ վիճակը և գումար խնդրել՝ նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով։ Հավաքված գումարով պարեն է ձեռք բերվում ու հատկացվում առանց ապրուստի մնացած սովյալ ժողովրդին, շենք է վարձվում դպրոցի համար և վերակառուցվում են Բրուսայի եկեղեցու փլուզված կամարները։

1855 թվականի փետրվար-մարտ ամիսներին հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել՝՝ ավերելով Բրուսայի բազմաթիվ բնակելի շենքեր, կամուրջները, եկեղեցին ու մզկիթը։ Աղետից փրկված ժողովուրդը հայտնվել են ծայրահեղ ծանր կացության մեջ՝ զրկվելով կացարանից, հագուստից ու ապրուստի միջոցներից։ Շատ ընտանիքներ հեռացել են Կ.Պոլիս։ Այսպիսով, օգնության կարիք ունեին թե՛ Բրուսայում մնացած բնակիչները, թե՛ մայրաքաղաք մեկնածները։ Կտրված էր քաղաքի երկու թաղամասերի միջև հաղորդակցությունը։ Գետից այն կողմ էր գտնվում դպրոցի շենքը, և այս կողմում դասերը կազմակերպելու համար անհրաժեշտ էր դպրոցի շենք վարձել։ Գևորգ Եպիսկոպոսն անձնական միջոցներ չուներ այդ ամենը կազմակերպելու համար, ուստի սկսում է շրջել հայ մեծահարուստների ու ամիրաների տներում, պերճախոս լեզվով ներկայացնել Բրուսայի բնակչության թշվառ վիճակը և գումար խնդրել՝ նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով։ Հավաքված գումարով պարեն է ձեռք բերվում ու հատկացվում առանց ապրուստի մնացած սովյալ ժողովրդին, շենք է վարձվում դպրոցի համար և վերակառուցվում են Բրուսայի եկեղեցու փլուզված կամարներ։

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ

Կաթողիկոս ընտրվելուց հետո Գևորգ Դ Կ.Պոլսեցու առաջին քայլը եղել է կրթական գործի կազմակերպումը:

1866 թ., Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր II կայսեր հետ հանդիպման ժամանակ նորընտիր Գևորգ Դ. կաթողիկոսը խոսել էր ճեմարանի հիմնադրման անհրաժեշտության մասին և ստացել  կայսեր հավանությունը:

1867 թ. հունիսի 14-ի հրահանգով նա ստեղծել է Ուսումնական հանձնաժողով, որին հանձնարարված էր թեմերում դպրոցներ բացել: Օգտվելով «Պոլոժենիե»-ի ընձեռած հնարավորությունից՝ Կաթողիկոսը, բացի թեմական դպրոցներից, գյուղերում և քաղաքներում բացել է հարյուրավոր ծխական դպրոցներ:

1869 թ. Լուսավորության նախարարության պահանջով մշակվել և կայսերական հաստատման էր ուղարկվել ճեմարանի կանոնադրությունը, որի համաձայն նոր ուսումնական հաստատությունը պետք է լիներ վեցամյա՝ նման թեմական դպրոցներին: Սակայն Լուսավորության նախարարության փորձագետները կանոնադրությունը մանրամասն ուսումնասիրելուց հետո մի շարք լուրջ փոփոխություններ էին կատարել: Ճեմարանում ուսուցման տևողությունը պետք է լիներ իննամյա, որից վեցը՝ դպրոցական, երեքը՝ լսարանական բաժիններում: Այսինքն՝ ճեմարանին տրվելու էր բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ:

1869 թ. գարնանը Կ. Պոլսից հրավիրված ճարտարապետ Հարություն Աբգարյանը Վեհափառին ներկայացրեց ապագա կրթօջախի հատակագիծը:

1869 թ. մայիսի 28-ին՝ Գևորգ Դ Կաթողիկոսի օծման երկրորդ տարեդարձին, մեծ շուքով և հանդիսավորությամբ տեղի է ունեցել շենքի հիմնարկեքը: Ս․ Պատարագից հետո եկեղեցական թափորը Ս․ Թարգմանչաց շարականի երգեցողությամբ Մայր Տաճարից ուղղվել է հյուսիս-արևելք: Տաճարից շուրջ 600 քայլ հեռավորության վրա մեծաթիվ հանդիսականների, Երևանից և Թիֆլիսից ժամանած հարյուրավոր ուխտավորների, հոգևոր հայրերի ներկայությամբ Վեհափառ Հայրապետն իր ձեռքով դրել է շենքի հյուսիսարևմտյան անկյունի առաջին հիմնաքարը՝ ասելով. «Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէ՛ր, և զգործս ձեռաց մերոց յաջողեա մեզ»:

1874 թ. հոկտեմբերի 1-ին, ճեմարանի կանոնադրությունը հաստատվել է Ալեքսանդր II-ի կողմից: Ճեմարանում ուսուցումն ընթանալու էր հիմնականում գրաբարով:

1875 թ. Սահմանել է թեմական տեսուչների պաշտոնը, որոնց հրահանգվել է ապահովել դպրոցների անխափան գործունեությունը:

1874թ. սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Գևորգյան Ճեմարանի բացման հանդիսավոր արարողությունը սուրբ Գևորգ Զորավարի տոնին և հենց սուրբ Գևորգի անունով էլ այն անվանվել է  «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»: Անկասկած, ճեմարանի անվանումն ուղղակի աղերս ունի Ս. Գևորգ Զորավարի անվան հետ: Գևորգ Դ Կաթողիկոսը բոլոր փաստաթղթերում հաստատությունն անվանում էր Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան, Հոգևոր ճեմարան կամ ուղղակի՝ Ճեմարան: Հետագայում, ինչպես գրում է Մաղաքիա արք․ Օրմանյանը «Հասարակության բերանը Գևորգյան ճեմարան անունը տիրեց»:

1869-1882 թթ. գրագրություններում, թղթակցություններում և պաշտոնական փաստաթղթերում ճեմարանը մերթ անվանվել է Ս. Էջմիածնի ուսումնարան, մերթ Մայր Աթոռի ուսումնարան, երբեմն էլ՝ Ճեմարան Ս. Էջմիածնի: Գևորգ Դ Կաթողիկոսի մահվանից հետո աստիճանաբար փոխարինվեց Գևորգյան ճեմարան արտահայտությամբ:

1875 թ. հունիսի 10-ի կոնդակով Գևորգ Դ Կ.Պոլսեցի կաթողիկոսը ճեմարանի առաջին տեսուչ է նշանակել նշանավոր հայագետ Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկուն (1875-1878), որը հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրն էր, , սակայն մինչ նա Էջմիածին կժամաներ, տեսչի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սուքիաս վարդապետ Պարզյանը:

Ճեմարանի բացումից հազիվ երեք շաբաթ անց՝ հոկտեմբերի 24-ին, անսպասելի բռնկված հրդեհը վնասում է շենքի մեծ մասը: Վեհափառ Հայրապետի անմիջական ջանքերի շնորհիվ 1875 թ. հունիսի 10-ին աշակերտներն իրենց պարապմունքները սկսում են վերանորոգված և վերակահավորված նոր դասասենյակներում:

1876 թ. հունիս և սեպտեմբեր ամիսների  քննություններն ապացուցեցին, որ ճեմարանը մեկ տարվա ընթացքում զգալի հաջողությունների է հասել, և սաները մեծ սիրով ու պատասխանատվությամբ են ձեռնամուխ եղել ուսումնառությանը՝ գրանցելով առաջին գոհացուցիչ արդյունքները:

1876 թ. կառուցվել են ճեմարանի հիվանդանոցն ու դեղատունը: 

1879 թ. Սկսվել է ննջարանային համալիրի, սեղանատան, լվացքատան, բաղնիքի, կառատան և օժանդակ այլ կառույցների շինարարությունը: Ստեղծված լավագույն պայմանները հնարավորություն են ընձեռել գիշերօթիկ ճեմարանում կրթելու շուրջ 200 սաների:

Նշանավոր ճեմարանականներից շատերի անուններն այսօր ասոցացվում են հայության հետ՝ հաճախ դառնալով խորհրդանիշներ, ինչպես օրինակ՝ Կոմիտաս Վարդապետը։ Նրա համար ճեմարանը դարձել է հայտնության, կայացման և ինքնադրսևորման վայր։

Հետագայում նա իր «Ինքնակենսագրության» մեջ գրում է. «Ճեմարան մտած օրից երգիչ և Մայր Աթոռի աչքի ընկնող ձայնեղ մանուկներից մեկն էի։ Երբ Գևորգ Դ Կաթողիկոսն իջնում էր վեհարանից Մայր Տաճար, ես և իմ ձայնեղ ընկերս կանգնում էինք Նորա աթոռի մոտ և այնպես երգում միայնակները։ Մեր երգելու ժամանակ ծերունի Հայրապետի արցունքները գլորվում էին թավալվելով երկար ու ճերմակ մորուսի վրայով ու թաքնվում էին փիլոնի ծալքերի մեջ»։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ ազգային, եկեղեցական, մշակութային կյանքն անհնար էր պատկերացնել առանց Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեության: Երևանի մայր բուհի, ինչպես նաև Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի հիմնադիրների մեծ մասը եղել են հենց այս ճեմարանի շրջանավարտները:

Խորհրդային իշխանության ճնշումների ներքո շուրջ երեսուն տարի փակված ճեմարանը 1945թ. նորից բացեցել է իր դռները Մայր Աթոռ եկած երիտասարդ ճեմարանականների առաջ՝ հայության հոգևոր կյանքին Հոգևոր վերազարթոնք տալու տեսլիքով:

Գևորգյան ճեմարանը սոսկ կրոնական ուսումնական հաստատություն չի եղել. այն ուսանողները, ովքեր չեն ցանկացել շարունակել իրենց կյանքը՝ որպես հոգևոր սպասավորներ, ճեմարանն ավարտելուց հետո զորակոչվել են բանակ, և հետագայում կարողացել են ուսումը շարունակել հայագիտության, պատմաբանության, բանասիրության, արվեստի, աստվածաբանության և այլ ոլորտներում՝ այդ ասպարեզներում իրականացնելով ճեմարանականին հարիր նվիրյալ ծառայություն:

Այսօր Ճեմարանի պաշտոոնական անվանումն է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան»։

2002թ. Հայաստանի կառավարության որոշմամբ Գևորգյան հոգևոր ճեմարանը ճանաչվել է՝ որպես բարձրագույն ուսումնական հաստատություն։

2005 թ. ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը ճեմարանին տվել է  բարձրագույն ուսումնական հաստատության արտոնագիր: 

2006թ. ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան հոգևոր Ճեմարանին շնորհել է  բակալավրիատի պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթություն իրականացնելու հավատարմագիր:

2007թ. ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան հոգևոր Ճեմարանին շնորհել է մագիստրատուրայի պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթություն իրականացնելու հավատարմագիր:

Այսօր Գևորգյան հոգևոր ճեմարանը հանդիսանում է ՀՀ միակ աստվածաբանական համալսարանը:

Գևորգյան հոգևոր ճեմարանում կրթությունն անվճար է և գիշերօթիկ: Ուսանելու տարիներին սաներն ապրում են Մայր Աթոռի տարածքում իրենց համար նախատեսված կացարանում, մասնակից դառնում հոգևոր կյանքին և ապահովվում են սննդով, բժշկական օգնությամբ, համազգեստով, գրենական պիտույքներով, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաներով:

Ուսման տևողությունը 6 տարի է (4-ը բակալավրիատ, 2-ը մագիստրատուրա):

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

Վաղարշապատը եղել է Հայաստանի վեցերորդ մայրաքաղաքը, գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Ըստ Մովսես Խորենացու, մինչև Վաղարշապատ կոչվելը, քաղաքն անվանվել է Վարդգեսավան, իսկ ավելի վաղ՝ Արտիմեդ։ Կառուցել է Երվանդ Սակավակյաց թագավորի փեսա Վարդգկես Մանուկը, որը բաժանվելով Տահուց գավառից, Քասախ գետով գալիս նստում է Շրեշ բլրի և Քասախ գետի մոտ՝ Արտիմեդ քաղաքում Երվանդ արքային խնամախոսելու, այստեղ էլ Ք.ա. 570-560 թվականներին հիմնել է իր անվանբ Վարդգեսավանը, որն ունեցել է նաև այլ անվանումներ՝ Ավան Վարդգեսի և Էջմիածին։ Բնակավայրի Արտիմեդ անվանումը, հավանաբար պայմանավորված է եղել անտեղ գտնվող Արտեմիդ՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարով։ Հիմա քաղաքը գտնվում է Արմավիրի մարզում, որին ավելի շատ անվանում են Էջմիածին քան Վաղարշապատ։ Ըստ Մովսես Խորենացու՝ 2-րդ դարի առաջին կեսին Սանատրուկ 2-րդի որդին՝ Վաղարշ 1-ինը Վարդգեսավանը պատում է պարսպով ու մեծ պատվարով՝ դարձնելով թագավորանիստ քաղաք՝ Վաղարշապատ կամ Կայնեպոլիս (Նոր քաղաք) անուններով։ Էջմիածինը Վաղարշապատ է անվանվել 1920 թ., իսկ 1945 թ. կրկին վերանվանվել է Էջմիածին, սակայն 1996 թ.-ից կրկին գործածության մեջ է դրվել Վաղարշապատ անունը։

Սա (Վաղարշ Ա Արշակունին, ըստ Խորենացու թագավորած 191-211 թվականներին) պատեաց պարսպաւ և հզօր աւանն Վարդգէսի, որի վերայ զՔասախ գետոյ, զորմէ զառասպելն ասեն․ «Հատուած գնացյալ Վարդգէս մանուկն ի Տուհաց գավառեն զՔասախ գետով, եկեալ նստաւ զՇրեշ բլրով, զԱրտիմեդ քաղաքաւ, զՔասախ գետւ կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի»։ Այս Երվանդ առաջինն է, Սակավակյացն է, որ ի Հայկյանց, զորոյ զքոյրն կին առեալ Վարդգէսի՝ շինեց զաւանս զայս, յորում և Տիգրան միջին յԱրշակունեաց (Տիգրան Բ Մեծ) նստոյց զհասարակ առաջնոյ գերությանն Հրէից, որ եղև քաղաքիւղ վաճառօք։ Այժմ այս Վաղարշ պատեաց պարսպաւ և հզօր պատւարաւ, և անուանեաց Վաղարշապատ, որ և Նոր քաղաք։

— Մովսես Խորենացի

Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս Ք.ա. 6-3 րդ հազարամյակներից։ Այդ տարածքներում են գտնվում Էնեոլիթյան (պղնձեքարեդարյան) -ամանակաշրջանի այնպիսի հնավայրեր, ինչպիսիք են՝ Շրեշի բլուրը, Մոխրբլուրը, Թեղուտը, Մեծամորը և այլն։ Հայտնաբերվել են հնագիտական ամենաբազմազան և հարուստ առարկաներ։

ԳԵՎՈՐԳ Դ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ

  • Գևորգ Դ. կաթողիկոսը (Գրիգոր Քերեստեճյան) ծնվել է 1813 թ. հուլիսի 5-ին Կ.Պոլսի Սամաթիա արվարձանում՝ արհեստավորի ընտանիքում։ Հայրը՝ ատաղձագործ մահտեսի Գրիգորի որդի Պետրոսն էր, մայրը՝ մահտեսի Սրբուհին։ (Մահտեսի նշանակում է Երուսաղեմ ուխտի գնացած, փոխառություն է արաբերեն muqdasi հոմանիշից, որը հետագայում հայերենում ձևափոխվել է)։ Դեռևս յոթ տարեկան հասակում նա արդեն գիտեր եկեղեցական շատ աղոթքներ։
  • 1820-1827 թթ. Հովսեփ դպիրի մոտ սովորում է գրել, կարդալ, քրիստոնեական վարդապետություն, ժամասացություն, շարականներ  երգել, ինչպես նաև թվաբանական ու քերականական աղքատիկ տեղեկություններ։ 
  • 1827-1829 թթ սովորել է Գում-Գափուի պատրիարքական ժառանգավորաց վարժարանում, որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին։
  • 1830թ.մայիսի 25-ից 1834 թ. ապրիլի 7-ը Կարապետ Պալաթեցի պատրիարքի կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար։
  • 1834 թ. ապրիլի 7- ին Պրուսացի Ստեփանոս արքեպիսկոպոսը () ձեռնադրվում է սարկավագ։
  • 1835 թ. սեպտեմբերի 1-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ Գևորգ անունով։
  • 1835 թ. դեկտեմբերի 9-ին նրան շնորհվում է վարդապետական գավազանի մասնավոր իշխանություն։
  • Գևորգ վարդապետը մեծ եռանդովը շարունակում էր քարոզել Գում-Գափուի մայր եկեղեցում և ուրիշ եկեղեցիներում: Վայելելով Կ. Պոլսի ամիրաների և իշխանների սերը՝ վերջիններիս խնդրանքով Ստեփանոս պատրիարքը նրան Խասգյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու քարոզիչ է նշանակում, հանձնելով նաև եկեղեցին և դպրոցը կառավարելու հոգսը։ Այստեղ Գևորգ վարդապետի համար բացվում է գործունեության լայն ասպարեզ. նա հատկապես սկսում է զբաղվել մանուկների դաստիարակությամբ ու կրթությամբ։ Հետագայում, հաշվի առնելով նրա նվիրված գործունեությունն այս ասպարեզում, ժողովուրդը Գևորգ վարդապետին տալիս է «Դպրոցների պաշտպան» անունը։ Նրա մի քարոզից ոգևորվելով, կրթության գործին նպաստել է որոշում գլխավոր ամիրաներից մեկը՝ Մկրտիչ Ճեզաիրլյանը։ Նրա տրամադրած գումարով կառուցվում է դպրոցի շենքը, իսկ Գևորգ վարդապետը բարեկարգում է ուսումնական ծրագիրը՝ դասավանդվող առարկաների շարքում ընդգրկելով լեզուներև և բացելով գրադարան։ Նաև կարգվում են առավել գիտակ ուսուցիչներ։ Բայց նրա ամենանշանակալի նորամուծությունն էր օրիորդաց դպրոց հիմնելը այն ժամանակաշրջանում, երբ Օսմանյան կայսրության մեջ աղջիկների կրթությունն ավելոդ և վնասակար բան էր համարվում։
  • 1841 թ. հունվարի 15-ին Ստեփանոս պատրիարքի կողմից արժանացել է ծանրագույն վարդապետի աստիճանի
  • 1844 թ. օգոստոսի 2-ին Մատթեոս պատրիարքի կողմից նշանակվում է Պրուսայի առաջնորդ։ Պրուսա է ուղևորվում հոկտեմբերի 7-8-ին՝ սուլթան ԱբդուլՄեջիդի հրովարտակն ստանալուց հետո։
  • 1848 թ. հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե. Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։
  • 1858 թ. հոկտեմբերի 17-ին Արևմտահայ ժողովրդի կողմից ընտրվել է Կ.Պոլսի պատրիարք։
  • 1860 թ. մասնակցել է արևմտահայերի ազգային սահմանադրության մշակմանը։
  • 1866 թ. սեպտեմբերի ն17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։
  • 1867 թ.մայիսի 21-ին օծվել է Ամենայն Հայոց կաթողիկոս
  • 1882 թ. դեկտեմբերի 6-ին Վաղարշապատում մահացել է Գևորգ Դ Կ.Պոլսեցի կաթողիկոսը

ՄԱԿԱՐ Ա ԹԵՂՈՒՏԵՑԻ

  • Մակար Ա. Թեղուտցի կաթողիկոսը (Տեր-Պետրոսյան) ծնվել է 1813 թ. ապրիլի 6-ին Թեղուտ գյուղում(Բիթլիս նահանգի Բուլանըխ գավառ)։
  • 1828–1829 թթ-ին, ռուս-թուրքական  պատերազմի ժամանակ, ծնողների հետ գաղթել է Արևելյան. Հայաստան:
  • 1828-1834 թթ. սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում և ավարտել փայլուն առաջադիմությամբ։
  • 1838 թ. ձեռնադրվել է սարկավագ։
  • 1842 թ. ստացել վարդապետի աստիճան և նշանակվել Ժառանգավորաց դպրոցի ավագ ուսուցիչ։
  • 1843 թ. օգոստոսի 21-ին կարգվել է դպրանոցի տեսուչ։
  • 1847 թ. ապրիլի 30-ին նշանակվել է Սինոդի անդամ։
  • 1848 թ. հայերեն հին ձեռագրեր որոնելու համար՝ Ներսես Աշտարակեցու հրամանով մեկնել է Պարսկաստան
  • 1849 թ. նշանակվել է մատենադարանապետ:
  • 1851 թ. փետրվարի 14-ին իր ջանասիրության ու հավատարմության համար Ներսես Աշտարակեցու կողմից վարձատրվել է վարդապետական ականակուռ խաչով։
  • 1852 թ. Ներսես Ե Աշտարակեցու կողմից օծվել է եպիսկոպոս, այնուհետև իրեն շնորհվել է արքության պատիվ և նույն թվականին էլ նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետ։ 
  • 1864 թ. նշանակվել է Վրաց թեմի  առաջնորդ։
  • 1876 թ. նշանակվել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ։
  •  1882 թ. նշանակվել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի տեղապահ:
  • 1885 թ. օծվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։
  • 1891 թ. ապրիլի 16-ին մահացել է Վաղարշապատում ՝սրտի կաթվածից։

ՄԿՐՏԻՉ Ա ԽՐԻՄՅԱՆ

  • Մկրտիչ Ա. Խրիմյան Հայրիկը ծնվել է1820 թ. ապրիլի 4-ին (16) Վանում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, Լին և Կտուց անապատներում գրաբար և հայագիտություն է ուսանել։
  • 1842 թ. հաստատվել է Կ.Պոլսում
  • 1847 թ. եղել է Պարսկաստանում, Անդրկովկասում, այցելել Երուսաղեմ
  • 1848-1850 թթ. ուսուցչություն է արել Կ.Պոլսի Խասգյուղ թաղամասի դպրոցում, հանդես եկել հայրենասիրական քարոզներով։
  • 1851 թ. Հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա, ուսումնասիրել տեղի հայության կյանքը, նպաստել կրթական գործի զարգացմանը։
  • 1854 թ. ձեռնադրվել է վարդապետ։
  • 1855 թ. Կ.Պոլսում հիմնադրել է «Արծվի Վասպուրական» պարբերականը։
  • 1856 թ. վերադարձել է Վան և դարձել Վարագա վանքի վանահայր։
  • 1857 թ. հիմնադրել է Վանի Ժառանգավորաց գիշերօթիկ վարժարանը։
  • 1860 թ. այցելել է Արևելյան Հայաստան
  • 1862 թ. ստանձնել է Տարոնի հոգևոր նառաջնորդի պաշտոնը և Ս. Կարապետ վանքի բանահայրությունը։ Պայքարել է թուրք և քուրդ աղաների կողմից տարոնահայության հարստահարությունների դեմ, որի համար էլ ժողովուրդը նրան մեծարել է՝ տալով «Հայրիկ» պատվանունը։
  • 1868թ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս։
  • 1869-1873 թթ. եղել է Կ.Պոլսի Հայոց պատրիարք։ Պայքարել է Ազգային սահմանադրության վերանայման գավառաբնակ արևմտահայության պատվիրակների թիվը Ազգային ժողովում ավելացնելու համար։
  • 1873 թ. արժանանալով ոչ միայն թուրքական կառավարության , այլև՝ Կ.Պոլսի հայ մեծահարուստների թշնամությանը՝ հրաժարվել է պատրիարքությունից։
  • 1878 թ. եղել է Բեռլինի կոնգրեսի պատվիրակության ղեկավարը, փորձել է դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը, որից հետո հիասթափվել է եվրոպական պետություններից՝ հանդես գալով ազգային-ազատագրական պայքարի կոչերով։
  • 1879 թ. ընտրվել է Վանի հոգևոր առաջնորդ։
  • 1880 թ. Վանում բացել է երկրագործական ուսումնարան։ Աջակցել է Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը։
  • 1890 թ. նրան աքսորել են Որուսաղեմ։
  • 1892 թ. մայիսին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս
  • 1893 թ. սեպտեմբերի 26-ին Էջմիածնում օծվել է, որպես Ամենայն Հայոց կաթողիկոս։
  • 1895-1896 թթ. հայկական ջարդերի ժամանակ խնդրագրեր է հղել ցարական պաշտոնյաներին , հանգանակություններ հավաքել։ Արգելել հայկական եկեղեցական թեմերին ենթարկվել 1903 թ. հունիսի 12-ի եկեղեցական ունեցվածքը բռնագրավելու մասին ցարական օրենքների դեմ։
  • 1907 թ. Հոկտեմբերի 29-ին Վաղարշապատում մահացել է Մկրտիչ Ա. Խրիմյանը։

Կոմիտասի՝ Խրիմյան Հայրիկին նվիրված «Օն թինդ ի խինդ» ձոներգն է, որի թե՛ խոսքերի, թե՛ մեղեդու հեղինակն ինքն է։ Այն հայտնի է նաև «Հայրիկի երգը» վերնագրով։ Այս երգը կարևոր նշանակություն է ունեցել Կոմիտասի ստեղծագործական կենսագրության ուսումնասիրության տեսանկյունից: Այն գրվել է 1894 թվականին։

Երգում ասվում է, որ երկրի չորս ծագերում բյուրավոր բերաններից հրճվալից փառաբանություն է բարձրանում՝ ձոնված գարնան ծաղկունքին: Եվ Մասիսի բարձունքներից բամբիռը՝ հայոց ազգային նվագարանը, ավետիս է երգում Հայաստան աշխարհին, քանզի Հայոց հայրապետական աթոռին է բազմել անզուգական մի հայր: Նա թող առաջնորդի մեզ հավետ՝ պերճացնելով հայ եկեղեցին, ու թող կեցցեն Հայրիկ ու Հայրենիք:

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԸ ԵՎ ԿՈՄԻՏԱՍԸ

  • Փանոս Թերլեմեզյանը ծնվել է 1865 թ. մարտի 11-ին Արևմտյան Հայաստանի Վանի Այգեստան արվարձանում:Փանոս Թերլեմեզյանը նախնական կրթությունը ստացել է տեղի տարրական դպրոցում: Աշակերտական նստարանից սկսել է նկարել և դպրոցում ձեռք է բերել «նկարչի» համբավ. երազել է նկարիչ դառնալ, պատկերել շրջապատի սիրած մարդկանց, հայրենի բնությունը, ազատ լինել իր բոլոր մտորումներում:
  • 1881-1886 թթ. կրթություն է ստացել Մկրտիչ Փորթուգալյանի հիմնած Վանի Կենտրոնական վարժարանում։
  • 1884 թ իր 12 շրջանավարտներով հիմնում է «Գործակցական միություն» անունով մի կազմակերպություն, որը հիմնականում պիտի զբաղվեր մանկավարժական, հայրենասիրական-դաստիարակչական գործունեությամբ, սակայն այդ «Գործակցական միությունը» երիտասարդների ջանքերով դառնում է Արմենական կազմակերպության կորիզը, որին անդամագրվում է դեռ այն ժամանակ պատանի Փանոս Թերլեմեզյանը:
  • 1895-1897 թթ. սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի Ակադեմիայում: 
  • 1897 թ․ թուրքական իշխանությունների ջանքերով ձերբակալվել է և աքսորվել Ռևելի (Տալլին) բանտը, որտեղից վեց ամիս հետո, իբրև քաղաքական հանցագործի, տեղափոխել են Մետեխի բանտ, այնտեղից էլ աքսորվել է Պարսկաստան:
  • 1899 թ. նոր անձնագիր ստանալով Խրիմյան Հայրիկի օրհնությամբ և օժանդակությամբ մեկնում է Փարիզ:
  • 1899-1904 թթ.  Սովորել է Փարիզի Ժյուլիան ակադեմիայում՝ աշակերտելով Ժան-Պոլ Լորանսին, Բենժամեն Կոնստանին:
  • 1910 թ. հաստատվում է Պոլսում: 
  • 1914 թ․Պոլսից մեկնում է հայրենի Վան, որտեղ նկարում է իր հայտնի մի շարք բնանկարները:
  • 1915 թ․նրա վրձինին ու գրչին փոխարինելու է գալիս զենքն ու կռիվը:

    «Հրաժարվեցի ուսուցչությունից և աշխատեցի լինել պրոֆեսիոնալ հեղափոխական, այսինքն՝ կազմակերպող, պրոպագանդիստ, գիտենալ ինչպես կայունացնել տատանվող տարրերը և գիտենալ ինչպես խուսափել ոստիկանությունից ու շեղել նրա հետապնդումները»,- գրում է Թերլեմեզյանը:
  • Վանի 1915 թ. ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ստեղծվում է ժամանակավոր զինվորական շտաբ, Արմենակ Եկարյանի ղեկավարությամբ, որի անդամներն էին Բուլղարացի Գրիգորը, Կայծակ Առաքելը, հնչակյաններ` Հ. Գալիկյանը, ռամկավարներ՝ Գ. Սեմիրջյանը, դաշնակցականներ՝ Արամ Մանուկյանը և Փանոս Թերլեմեզյանը:
  • 1915-1917 թթ. լինում է Թիֆլիսում, Ռոստովում։
  • 1919 թ. վերադառնում է Կ. Պոլիս:
  • 1920-1922 թթ. մեկնում է Իտալիա, Փարիզ։
  • 1923 թ. լինում է Ամերիկայում: Նյու-Յորքում, Ֆրեզնոյում անհատական ցուցահանդեսներ է կազմակերպում և արժանանում հանրության բարձր գնահատանքին:
  • 1924 թ. Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրաբերել Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո իրագործվում է:
  • 1928 թ վերադառնում է Հայաստան, ապրում ու ստեղծագործում մինչև իր կյանքի վերջը: Իր կյանքի վերջին տարիներին տառապել է լուրջ հիվանդությամբ՝ կորցնելով ձեռքերի ամրությունը:

1941 թ. ապրիլի 30-ին վախճանվում է Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում։

Թերլեմեզյանի կտավը

1913թ.-ին Փանոս Թերլեմեզյանի արած կտավում երկու ընկեր՝ Կոմիտասն ու Թերլեմեզյանը Կոմիտասի ծննդավայրում՝ Քյոթահիա գյուղում էին: Կոմիտասը նստած է մոր գորգի վրա, կողքին սափորն է դրված, ծառին հենած է երաշխտական գործիքը, խորասուզված նոտաների ընթերցանության մեջ: Գորգը եղել է դեռ Կոմիտասի ծննդից շատ առաջ, այն Կոմիտասի մայրը՝ Թագուհին է հայրական տնից օժիտ բերել:

Սափորը խորհրդանշում է Կոմիտասի ծննդավայրը՝ Քյոթահիան, այն իրենց հետ բերել են Կոմիտասի նախնիները:

1910 թ. Փ. Թերլեմեզյանը հաստատվում է Կ.Պոլսում, այնտեղ հանճարեղ Կոմիտասի հետ ապրում է մի հարկի տակ։ Տան երկրորդ հարկում ապրում էր Կոմիտաս վարդապետը, իսկ երրորդ հարկում՝ Թերլեմեզյանն՝ իր արհեստանոցով։1912 թ. Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է վերջինիս ծննդավայր Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի հայտնի դիմանկարը։

Թերլեմեզյանի հուշերից տեղեկանում ենք, թե ինչպես սուլթանի արարողապետ Իսմայիլ Ջանան բեյը ծանոթանում է Կոմիտասի հետ և դիմում է Թերլեմզյանին՝ խնդրանքով, որպեսզի Կոմիտաս վարդապետը որևէ բան նվագի իր համար։ Կոմիտասի Շուբերտի երգից հետո, թուրք դիվանագետը չկարողանալով զսպել իրեն, ձեռքը սեղանին է խփում և ասում.«Գրողը տանի, ութ հարյուր տարվա պետություն ենք ցարդ այդպիսի մի արվեստի ու արվեստագետի տաճար չունեցանք»։ Արարողապետի դուրս գալուց հետո երկուսով պարել են «Լաչիմ նանա» պարը։ Կոմիտասը այդ պարը սովորել էր Կոտայքի Ղըրխբուլախ գյուղում՝ ճեմարանի աշակերտ եղած ժամանակ։ Կոմիտասի և Փ. Թերլեմեզյանի մտերմությունը եղել է շատ անկեղծ ու անքակտելի. Դրա վկայությունը երկար տարիներ Փարիզյան հիվանդանոցի խցիկում պառկած և բանտարկված Կոմիտասի ու Փանոսի հանդիպումը։ Տասը տարիների ընթացքում առաջին անգամ Կոմիտասը ճանաչել է մի մարդու, որը եղել է Փ. Թերլեմեզյանը։ Գրկելով նրան ասել է.«Արի քեզ ծեծեմ, արի քեզ
ծեծեմ»։ Փանոսը խնդրել է իր համար մի երգ երգել, սակայն ստացել է պատասխան.«Չէ, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»։
…Որոշ է, որ Կոմիտաս ամենեն ավելի ինքը կզգա իր էությունը բզկտող տառապանքը. «Զիս հանգիստ ձգեցեք», «ես իմ անելիքներս ունիմ…»-կըսե մեկ ու մը։ Եվ երբիր ներկայության ընդունված ուրիշ հայրենակից մը բաժնվելու ատեն փափագ կհայտնե կրկին այցելել, ան կհարե սրտառուչ կերպով.«Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճամփորդ եմ…»։

ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորհրդային տարիներին իր սեփական նախաձեռնությամբ նկարել է Կոմիտասին։ Նրա մոլբերտի վրա եղած վերջին գործերը Կոմիտասի և իր ընտանիքի նկարներն էին։ «Կոմիտասը» Թադևոսյանի ոչ միայն ամենամեծածավալ, այլ մտահղացմամբ, ամենաբարդ գործն էր։ Ըստ էության սա կոմպոզիցիոն պորտրե է։ Կոմիտասի դիմանկարի կոմպոզիցիոն հիմքն այն էտյուդն է, որ արել է Թադևոսյանը 1903 թ. Բյուրականում։ Այդ դիմանկարային էտյուդի կոմպոզիցիոն մտահղացումը, չնայած կատարման էսքիզայնությանը, պատահական չէ, և նկարիչը երեք տասնամյակ անց ցանկանալով նկարել Կոմիտասին, մի քիչ միայն բարդացրեց կոմպոզիցիան՝ ձախակողմյան հոտին պլանում զետեղելով գեղջուկ աղջիկների երգեցիկ խումբը։ Իսկ Կոմիտասը, ինչպես էտյուդում, այնպես էլ՝ այս նկարում կանգնած է ամբողջ հասակով՝ հենված ծառին, ձեռքին ունի մի թուղթ և գրի է առնում իր լսած մեղեդին։ Ներքուստ լարված է, կենտրոնացած, ստեղծագործական ոգեշնչմամբ տոգորված։

Թադևոսյանը դիմանկարը համարում էր հիմնականում ավարտված, այնպես որ դեռ նրա կենդանության օրոք ցուցադրվել է Երևանում, բայց նա անհրաժեշտ էր համարում մի փոքր աշխատել կտավի վրա՝ մանավանդ մեղմել դեմքի մի քանի ուժեղ լուսացոլքերը, վերանկարել մի փոքր ծանր ամպը։ Ավա՜ղ դրանք վերացնելու ժամանակ չունեցավ։

Եղիշե Թադևոսյանը ծնվել 1870 թ.սեպտեմբերի 12-ին Վաղարշապատում՝նահապետական մի համեստ ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդվայրում։

1879-1881 թթ. մորեղբոր հովանավորությամբ սովորել է Թիֆլիս Տեր-Ակոբովի մասնավոր գիշերօթիկ դպրոցում։

1881 թ. մորեղբոր ջանքերով ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի գիմնազիական դասարանների նախապատրաստական բաժանմունքը՝ որպես թոշակառու աշակերտ, մնում է չորս տարի, որտեղ հանրակրթական առարկաների հետ դասավանդվոր նկարչություն առարկան նպաստում էր այդ ուղղությամբ նախնական գիտելիքներ ձեռք բերելուն։

1885-1894 թթ Եղ. Թադևոսյանը Մոսկվայի ուսումնարանի սան։

1894-1895 թթ. Էջմիածնի Հոգևոր ճեմարանում աշխատում է՝ որպես նկարչության ուսուցիչ։

Էջմիածնում Թադևոսյանը ծանոթանում և մտերմանում է Կոմիտաս վարդապետի հետ և շուտով նրանց միջև հաստատվում են բարեկամական սերտ հարաբերություններ։

1898թ. աշնանը վերադառնում է Մոսկվա։

1898 թվականին իր ուսուցչի՝ ռուս նկարիչ Վասիլի Պոլենովի հետ մեկնել է Պաղեստին։

1901 թ-ից բնակվել է Թիֆլիսում

1916 թ. եղել է Հայ արվեստագետների միության նախագահ

1923 թ. Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրներից

1935 թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

1936 թ.Մահացել է Թիֆլիսում, թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում

ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱԲԱՅԱՆ

Մարգարիտ Բաբայանը ծնվել է 1874 թ. դեկտեմբերի 24-ին Գերմանիայի Գոթա քաղաքում.հայ դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երժշտագետ, մանկավարժ։

Հայրը հիգիենիստ Ավետիք Բաբայանն է, մայրը՝ հայ մանկավարժ, հասարակական գործիչ Սոֆյա Բաբայանը։

1895 թվականին ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել նրա մերձավոր բարեկամը։

1901-1904 թթ. սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, որտեղ դաշնամուրի դասեր է առել Մ. Իպպոլիտով-Իվանովից, Կ. Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի մի շարք քաղաքներում։

1901 թ-ից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում։

1904 թ-ից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում։

1906 և 1914 թվականներին Փարիզում մասնակցել է Կոմիտասի համերգներին։ Այդ համերգներից մեկի առիթով է ֆրանսիացի մեծահամբավ երաժշտագետ Լուի Լալուան մեծարել Մարգարիտին՝ գրելով. «Ինձ վաղուց ծանոթ էր նրա շատ ճկուն, մեծ ձայնածավալի ու նուրբ տեմբրի ձայնը: Բայց դեռ ծանոթ չէի իր արտահայտչության զարմանալի ճշգրտությանն ու զորեղությանը, հատկանիշներ, որ պահեցին սրահը կախարդանքի մեջ: Նրան պարտական ենք այդ համերգից ստացած հոգեկան հաճույքի լավագույն պահերը»:

1911 թ. Փարիզում հիմնել է մեներգեցողության վարժարան։ 

1951 թ. արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին։ 

1968 թ.հոկտեմբերի 18-ին Փարիզում վախճանվել է Մարգարիտ Բաբայանը ։

Երգչուհու կյանքի ու գործունեության ամենանվիրական հատվածը մեծն Կոմիտասի հետ ունեցած բարեկամությունն ու համագործակցությունն էր լինելու, նրա ազգանվեր գործին անմնացորդ ծառայելը: Կոմիտասի թողած ստեղծագործական ժառանգության, նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող տեղեկությունների ամենափառավոր գիտակը տարիների ընթացքում Փարիզից Հայաստան էր ուղարկելու Կոմիտասի աշխատությունները, մնացած ձեռագիր փաստաթղթերը, հիշողություններ, նամակներ, մանրամասներ:

Կոմիտասի եւ Բաբայանի բարեկամական ջերմ ու անեղծ հարաբերությունները շարունակվել են մինչեւ հայ երգի վեհափառի՝ եղեռնով պայմանավորված ողբերգությունը: Առանց հուզմունքի անհնարին է կարդալ նրանց փոխադարձ նամակները: Դրանցից մեկով էլ ամփոփենք. «Թանկագին հայր սուրբիկ. այս ի՛նչ է, Ձեր ձայնը չհասավ մեզ: Գրում եմ Ձեզ Լոնդոնից, որտեղ հայր Կոմիտասի երգերը համա տարածում եմ: Պետք է միասին անեինք այդ, թանկագին հայր սուրբիկ…Ե՞րբ եք գալու մեր կողմերը, ախար շատ կարոտեցանք Ձեզ, Ձեր թանկագին թաթ աջը… Չափազանց շատ բան ունիմ Ձեզ գրելու, Փարիզից Ձեզ ավելի մանրամասն կը գրեմ: Ձեր աղոթարար Մարգարիտ Բաբայան»:

«Որքա՛ն ուրախացայ նամակիդ: Յիրավի վաղուց բան չեմ գրել քեզ եւ ոչ բարեկամներիս, որոնք թէեւ հեռու բայց շատ մօտ են ինձ.- ոչ խելք են թողել, ոչ միտք, անհանգիստ բան եմ եղել. հոգիս բերանս է հասել. երեւակայիր, որ շրջապատուած եմ թանձր մառախուղով, ուզում եմ լոյս, պայծառ լոյս տեսնել, հեռանալ վեր, շատ վեր, այրող արեւի հետ ապրել, բայց ճանապարհն չեմ գտնում, անիրաւ օդի մէջ խեղդամահ եմ լինում. մարդ չը կայ, որին բանաս սիրտըդ, մարդ չը կայ, որից մի բան լսես, նստում եմ առաւօտից մինչեւ իրիկուն բուբույին պէս իմ սեղանի առաջ, գրում ու գրում… Գալիս է հանգստի րոպէ, մարդ ես որոնում, որ գրածդ երգես, նուագես եւ կարծիք լսես,- չես գտնում: Դուրս եմ գալիս եւ վագրի պէս այս ու այն կողմն եմ շուռ գալիս մեն մենակ իմ պարտիզում եւ տանիքի վերայ:
Ես զարմանում եմ, թէ ինչո՞ւ մինչեւ այժմ դեռ չեմ խելագարուել այս մթնոլորտի խարդախ վայրերում: Մէկ ուզում եմ թռչեմ, հեռու միայնակ, մէկ էլ ուզում եմ փակուեմ մենակ ու ճգնեմ, բայց ի՜նչ եմ անում, որ չեմ ճգնում… այո, բայց ո՛չ այսպիսի, այլ իմ մուսայիս հետն եմ ուզում միայնակ ապրել, որ սիրտըս չը պղտորուի, միտքըս չը խարդախուի, հոգիս չի խռովի եւ խիղճըս չը մեռնի… Բայց եւ այնպէս չեմ յուսահատուել. աշխատում եմ, շատ բան եմ գրել, շատ բան եմ արել, քեզ էլ չեմ մոռացել եւ քո բաժինն էլ եմ պատրաստել, որ եւ ստացիր այս գրիս հետ միասին, իբր նմոյշ շատից: Շուշիկի շորորը եւ միւս սիրած կտորները վերջացրել եմ արդէն, բայց ժամանակ չեմ գտնում արտագրելու, ձեռքս շատ հետաքրքրական գործեր ունեմ, որ չեմ ուզում ձգել:»

Կոմիտաս Վարդապետ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Բյուզանդիոն (հուն․՝ Βυζάντιον; լատ.՝ Byzantium)՝ հունական գաղութ, հետագայում հռչակվեց մայրաքաղաք։ 

Գտնվում է Բոսֆորի ափին։ Հիմնադրել են Մեգարիդից գաղթած դորիացի գաղութարարները Ք.ա. VII դ.։ Ք․ա․ II դ․ դարձել է Հին Հռոմի մի մասը։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 324 թ․ Հռոմեական կայսրության կայսր Կոստանդինոս I Մեծ կայսեր կողմից։ 330թ․ կայսրը երկրի մայրաքաղաքը Հռոմից տեղափոխում է Բյուզանդիոն, որը հետագայում ստանում է Կոստանդնուպոլիս անվանումը՝ ի պատիվ Կոստանդինոս I Մեծ կայսեր։ 

Ներկայումս այն Թուրքիայի տարածքում գտնվող հայտնի Ստամբուլ քաղաքն է։

Պատմական վկայությունների համաձայն՝ կայսրն անձամբ գետնին նիզակով նշել է ապագա քաղաքի սահմանները։ Նորակառույց քաղաքը օծվել է 330 թ․ մայիսի 11-ին, և այդ ժամանակից մինչև բյուզանդական պատմության վերջը այս ամսաթիվը նշվում էր որպես քաղաքի օր։ Ի սկզբանե կոչվել է Նոր Հռոմ (Nova Roma), քաղաքը շուտով վերանվանվել է ի պատիվ իր հիմնադրի, բայց տեղի բնակիչները ամենից հաճախ այն անվանում էին պարզապես Քաղաք (Պոլիս): Որպեսզի այն ավելի նման լինի Հռոմին, քաղաքի տարածքում հայտնաբերվել են յոթ բլուրներ, որոնք բաժանվել են 14 մասի (տարածաշրջանների)։ Քաղաքի պարիսպների ներսում կար 12 շրջան, իսկ երկուսը գտնվում էին քաղաքից դուրս։ 

Կոստանդնուպոլիսը դարձավ Արևելյան Հռոմեական կայսրության պետական ​​իշխանության խորհրդանիշն ու կենտրոնը, երկրի խոշորագույն տնտեսական, գիտական ​​և մշակութային կենտրոնը։ 1453 թ․ մայիսի 29-ին թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսի գրավումը նշանավորեց բյուզանդական պատմության ավարտը։ 

Կոստանդնուպոլիսը պատմական տարբեր ժամանակաշրջաններում եղել է տարբեր պետությունների կենտրոն՝ Հռոմեական կայսրության մայրաքաղաք (330-395 թթ․), Բյուզանդիայի մայրաքաղաք (395-1204 թթ․ և 1261-1453 թթ․), Լատինական կայսրության մայրաքաղաք (1204-1261 թթ․ ) և Օսմանյան կայսրության մայրաքաղաք (1453-1922 թթ․)։  

Բյուզանդիոնի տարածքում առաջին բնակիչները հիշատակվում են դեռ նորքարիդարյան (նեոլիթյան) ժամանակաշրջանից։

Բյուզանդիոնի հիմնադիրը և նրա առաջին թագավորը համարվում է Բյուզասը (հին հուն․՝ Βύζας), որին հունական առասպելները կոչում էին Պոսեյդոնի որդի։ Պատմական վկայությունների համաձայն՝ քաղաքը հիմնադրվել է հենց նրա կողմից Ք․ա․ մոտ 667 թ․ թրակիական ցեղերով բնակեցված հողերում։ 

395 թ․ Հռոմեական կայսրությունը վերջնականապես բաժանվում է Արևմտյան Հռոմեական կայսրության և Արևելյան Հռոմեական կայսրության։ Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումից հետո (476 թ.) Արևելյան կայսրությունը կոչվում էր Բյուզանդական կայսրություն կամ պարզապես Բյուզանդիա։ 

Հուստինիանոս կայսեր կառավարման շրջանը՝ 527-565 թթ․ համարվում են քաղաքի «ոսկե դարը»։ Նրա կառավարման հինգերորդ տարում (532 թ․), Նիկայի ամենամեծ ապստամբության ժամանակ, քաղաքը զգալիորեն ավերվեց, իսկ Սբ․ Սոֆիայի տաճարը այրվեց: Ապստամբության դաժան ճնշումից հետո Հուստինիանոսը վերակառուցեց մայրաքաղաքը՝ հրավիրելով ժամանակի հայտնի ճարտարապետներին։ Կառուցվում են նոր շենքեր, տաճարներ ու պալատներ, իսկ նոր քաղաքի կենտրոնական փողոցները զարդարվում սյունաշարերով։ 

Կոստանդնուպոլսի ամենահայտնի տեսարժան վայրը Սբ․ Սոֆիա տաճարն է։ Այս հոյակապ տաճարը կառուցվել է 537 թ․։ Այնուհետև քաղաքի գրավումից հետո այն վերածվել է մզկիթի, ապա՝ թանգարանի։ Այն դարձավ քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարը և այդպես մնաց ավելի քան 1000 տարի՝ մինչև Հռոմի Սբ․ Պետրոսի տաճարի կառուցումը։ 

544 թ․ ժանտախտը խլեց քաղաքի բնակչության 40%-ի կյանքը: Ժանտախտի հաղթահարումից հետո քաղաքը արագորեն զարգանում է և դառնում այն ժամանակվա աշխարհի տնտեսական կենտրոնը, իսկ շուտով աշխարհի ամենամեծ քաղաքը։ Վերջինս իր բնակչության թվաքականով գերազանցում էր եվրոպական հայտնի քաղաքներին։ Հետաքրքիր է, որ քաղաքի տակ կային հսկայական ստորգետնյա ջրամբարներ, ինչպես, օրինակ՝ Բազիլիկ ջրամբարը, որտեղ կուտակվում էր քաղաքի ջուրը։ Դրանք կառուցվել են VI դ․ և կարող էին պահել մինչև 80 հազար խմ ջուր։ 

666-950 թթ․ քաղաքը բազմիցս ենթարկվել է արաբների, բուլղարների և ռուսների հարձակումներին։ 

Կոստանդնուպոլիսի ծաղկման երկրորդ շրջանը կապված է Մակեդոնական դինաստիայի շրջանի հետ՝ 867-1056 թթ․։ 

Հռոմի պապի և Կոստանդնուպոլսի պատրիարքի միջև տարաձայնությունների արդյունքում 1054 թ․ քրիստոնեական եկեղեցին բաժանվեց, և Կոստանդնուպոլիսը դարձավ ուղղափառ եկեղեցու կենտրոն։

1204 թ․ ապրիլի 13-ին Կոստանդնուպոլիսը գրավվեց Խաչակրաց չորրորդ արշավանքի ասպետների կողմից, որոնք այրեցին և գրեթե ամբողջությամբ ավերեցին այն։ Քաղաքը դառնում է Լատինական կայսրության մայրաքաղաքը, որում տնտեսական գերիշխանությունն անցել է վենետիկցիներին։

1261 թ․ հուլիսին բյուզանդացիները ջենովացիների աջակցությամբ վերագրավեցին քաղաքը, և իշխանությունը կրկին անցավ բյուզանդական Պալեոլոգների դինաստային։ 

Մինչև XIV դ․ կեսերը Կոստանդնուպոլիսը մնաց խոշոր առևտրի կենտրոն, այնուհետև աստիճանաբար սկսեց անկում ապրել, քաղաքի առանցքային դիրքերը գրավեցին վենետիկցիներն ու ջենովացիները։

XIV դ․ վերջից օսմանյան թուրքերը մեկ անգամ չէ, որ փորձեցին վերահսկողության տակ առնել Կոստանդնուպոլիսը։ 1452 թ․ սուլթան Մեհմեդ Նվաճողի կողմից Ռումելի ամրոցի կառուցումից հետո որոշվեց քաղաքի ճակատագիրը, իսկ 1453 թ․ մայիսի 29-ին երկար պաշարումից հետո քաղաքն ընկավ։

Կոստանդնուպոլիսը դարձավ նոր պետության՝ Օսմանյան կայսրության մայրաքաղաքը։ Քաղաքում գտնվող Սբ․ Սոֆիայի տաճարը թուրքերը վերածեցին մզկիթի։ 1930 թ․ Օսմանյան կայսրության վերացումից և Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո քաղաքը վերանվանվեց Ստամբուլ, իսկ Սբ․ Սոֆիայի տաճարը վերածվեց թանգարանի։ Սակայն 2020 թ․ Այա Սոֆիայի մզկիթը վերականգնվեց և դարձյալ դարձավ մուսուլմանների աղոթավայր։ 

Կոստանդնուպոլիսը դարեր շարունակ եղել է տարբեր մշակութային և էթնիկ խմբերի կենտրոնը։ Սա հանգեցրել է հարուստ մշակութային ավանդույթների ձևավորմանը, ներառյալ արվեստը, ճարտարապետությունը, երաժշտությունը և գրականությունը: Քաղաքը ռազմավարական դիրք էր գրավում Բոսֆորի նեղուցում՝ միացնելով Եվրոպան և Ասիան։ Նրա աշխարհագրական դիրքն այն դարձրեց առևտրի և պատերազմների կարևոր կենտրոններից մեկը։ 

Ժամանակակից Ստամբուլը շարունակում է կարևոր դեր խաղալ Թուրքիայի տարածքում՝ որպես ամենամեծ քաղաք և առանցքային տնտեսական և մշակութային կենտրոն: Նրա բազմամշակութային ժառանգությունը տեսանելի է մնում իր ճարտարապետությամբ, խոհանոցով և ապրելակերպով: 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ

Ստամբուլը գտնվումէ Հյուսիսանատոլական խզվածքի մոտ, որը սահմանակից է Աֆրիկական և Եվրասիական սալերին։ Սակայնայս հատվածըձգվում է Հյուսիսային Անատոլիայից մինչև Մարմարա ծով։ Հաճախակի են այստեղ տեղի ունենում երկրաշարժեր, ամենաուժեղ ցնցումը տեղի է ունեցել 1509 թ., որի արդյունքում ձևավորված ցունամին փլուզել է քաղաքի պարիսպները և դարձել ավելի քան 10.000 մարդու մահվան պատճառ։

Ստամբուլի կլիման գտնվում էմիջերկրածովյան կլիմայի, մերձարևադարձային կլիմայի և ծովային կլիմայի սահմանագոտում, քանի որ քաղաքը գտնվում է տարանցիկ կլիմայական գոտում։

Ստամբուլի մայրցամաքային և ծովային տարածաշրջաններում տարվա կտրվածքով տարբերվում են ամռան և ձմռան տարեկան միջին ջերմաստիճանները։

Ստամբուլում, հատկապես՝ առավոտյան ժամերին, խոնավությունը կարող է հասնել 80%-ի։ Խոնավության պատճառով այստեղ հաճախակի մառախուղ է, հատկապես՝ քաղաքի հյուսիսային (Սարըյեր) և կենտրոնից հեռու գտնվող հատվածներում։ Թանձր մառախուղը ավելի բնորոշ է աշնան և ձմռան ամիսներին, ամռան ամիսներին խոնավությունը և մառախուղը վերանում է կեսօրին, բարձր ջերմաստիճանը հասնում է միջինը 29 աստիճան C։ Ստամբուլում ամպրոպներն ամենաշատը գրանցվում են հենց ամռան ամիսներին։ Ձմռան միջին ջերմաստիճանը -1-4 աստիճան է։ գարունը և աշունը մեղմ են, հաճախ խոնավ և անկանխատեսելի։ Հաճախակի են քամիները, քամոտ են տարվա 160-180 օրը։

Ջերմաստիճանի և առավելագույն, և նվազագույն ցուցանիշները գրանցվել են քաղաքի կենտրոնում՝ Մարմարա ծովի ափին՝ +40,5 և -16,5 աստիճան C, տեղումների քանակը՝ 1100-1200 մմ։

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ

(Թուրքիայում) Տարածաշրջանում հայտնաբերված են օգտակար հանածոների բոլոր հիմնական խմբերի՝ վառելիքային, մետալուրգիական, քիմիական հանքավայրեր։ Թեև նրա տարածքը, երկրաբանական տեսակետից դեռևս լրիվ ուսումնասիրված չէ, այնուհանդերձ կարելի է որոշել, պատկերացում կազմել նրա ընդերքի հարստությունների որակական, ինչպես նաև քանակական ցուցանիշների մասին, որն էլ հիմք է հանդիսանում պնդելու, որ տարածաշրջանը հանքային ռեսուրսներով հարուստ է։ Այն հարուստ է մետաղային օգտակար հանածոներով՝ պղինձ, վոլֆրամ, կապար, ցինկ, կոբալտ, արծաթ և այլն։ Այստեղ կարևոր տեղ են գրավում նաև հազվագյուտ մետաղները՝ սնդիկը, մոլիբդենը, ուրանը։

Կենտրոնական Անատոլիայում, որտեղ գտնվում է Կուտինան, հատկապես՝ Թուզ լճի մերձակայքում, աղի հսկայական պաշարներ կան։ Ոչ մետաղային օգտակար հանածոներից լայնորեն տարածված են մարմարը, գրանիտը, բազալտը, կավը, կավիճը և այլ շինանյութեր։

Ընդերքի հարստությունների շարքում հատուկ դեր ունեն հանքային ջրերը, որն այնքան առատությամբ ցրված են տարածաշրջանի, հատկապես՝ արևմտյան հատվածում։ Ունեն տարբեր բաղադրություն. Լինում են հիդրոկարբոնատային-կալցիումային, հիդրոկարբոնատային-նատրիումային, սուլֆատային, ծծմբաշրջանային և այլն, դրանց ջրի միներալացումը տատանվում է 1-15 մգ/լ սահմաններում։ Ջրերը մասամբ պարունակում են ածխաթթու գազ, որի շնորհիվ թթու համ ունեն և հաճույքով խմվում են։

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հայկական լեռնաշխարհը զբաղեցնում է այն տարածքը, որը վաղ երկրաբանական անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակում։

Երկրի ներքին ուժերի ներգործությամբ անընդհատ տեղի են ունեցել երկրակեղևի առանձին բեկորների դեֆերենցվածշարջումներ, ծալքավորման և լեռնագոյացման պրոցեսներ՝ մակաշարժեր (շարիաժներ), սուբդոկցիայի, աիրեդինգի, օբդուկցիայի պրոցեսներ, ռիֆտագոյացում, հրաբխային ուժգին արտավիժումներ և ներժայթքումներ, ապարների փոխակերպման պրոցեսներ և այլն։ Այս բոլորի ընթացքում շերտախմբեր հաճախ հայտնվել են ծովի մակարդակիցբարձր, առաջացրել են ցամաքներ, լեռնազանգվածներ, միջլեռնային և նախալեռնային իջվածքներ, լեռներ։

Ամենահին ապարները այստեղ ունեն ավելի քան 600 միլիոն տարվա հասակ և վերաբերվում են վերին պրոտերոզոյին։ Մինչև վերին պալեոզոյ երկիրը եղել է պլատֆորմային վիճակում, հատկապես՝ մեծ հզորության ընդարձակ տարածում ունեն յուրայի, վերին կավճի, էոցենի և միոցենի ծովային նստվածքային (կրաքար, ավազաքար և այլն), հրաբխա- նստվածքային ապարները, լճագետային նստվածքները։

Ներժայթուքային հրաբխանյութերը տարածաշրջանում ընդգրկում է մինչև նեոգենը ներառյալ, որոնք բազմազան են ինչպես կազմի, այնպես էլ հասակի առումով։

Ներժայթուքներ կան օֆիոլիտայինգոտներում՝ Պոնտա-Փոքր Կովկասյան , ինչպես նաև՝ Հայակական Տավրոսի լեռնահամակարգում։

Կոմիտասն ուԿոստանդնուպոլիսը

Կոմիտասի գիտակցական ու ստեղծագործական կյանքի վերջին հինգ տարիները հիմնականում կապված են պոլսական իրականության հետ։ Նա մշակել էր ործունեության լայն ծրագիր, որի մեջ մտնում էին մի մեծ երգչախմբի ստեղծումը, հայկական երաժշտանոցի հիմնադրումը, հայ ժողովրդական երգերի հրատարակումը։ Կ.Պոլսում գտնվելու ողջ ժամանակաշրջանում Կոմիտասը եղել է հայ և օտար մտավորականության ուշադրության կենտրոնում, իրենով զբաղեցրել է քաղաքում լուս տեսնող հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, թուրքերեն, հունարեն թերթերը։

Արփիար Արփիարյանն իր հոդվածում հստակ գաղափար է տալիս պոլսահայ մտավորականության վրա 23-ամյա պատանու թողած ազդեցության մասին։ «Սողոմոն սարկավագի գալուստը, երբ իմացանք, ուզում էինք հետը տեսնվիլ»- գրում է Արփիարյանը։

Խմբագիրները ցանկացել են հարց ու պատասխան ունենալ, որոնք խանդավառվել են հայ ժողովրդական երգերը հավաքելու, մշակելու ուղղությամբ Կեմիտասի կազմած ծրագրից,« Հին երգերու հետքերը գտնել, նախնիքներու բանաստեղծությունները հավաքել… ոչ թե միայն խոսքերովն, այլ եղանակներովն, նորերն ալ անոնց մեջ խառնել ու տոհմային ժողովրդական երգերու հավաքածոն մեզ տալ»։

Արփիարյանի խնդրանքով Կոմիտասը այդ երգերից մի նմուշ կատարել է՝ երգելով «Տըվել եմ կելնեմ սարը, հապրպան օ՜յ, օ՜յ։

Երգը խոր տպավորություն է թողել, «Եղանակը տխուր բան մը ունի իր մեջ, թեև կենթադրեմ, թե զվարթության համարհորինված ըլլա, բայց արևելյան եղանակներու մեջ զվարթության ու տխրության սահմանները ճիշտ չեն գծված»։

Այսհանդիպումից հետո Կոմիտասը հեռացել է Կ.Պալսից և մոտ երկու տասնամյակ պոլսեցիները տեղեկություն չեն ունեցել նրա մասին կամ իմացել են շատ քիչ բան, քանի որ համիդյան բռնապետության խստագույն այդ տարիներին կովլասահայ թերթերի մուտքը արգելված էր Թուրքիա։

Պոլսի շիկացած ազգային մթնոլորտը կարիք ուներ Հայաստանի սարերից ու ձորերից եկողժողովրդական մեղեդիի, որը բխեր ժողովրդի ապրումներից, աշխատանքից ու պայքարից։

Ահա այդ երգն էր, որ բերեց մեծ Կոմիտասը։

Նա Կ.Պոլիս եկավ 1910 թ. գարնանը։ Մտավորական դասը գիտեր, որ եկողը ոչ թե Սողոմոն սարկավագն է, այլ ժողովրդի դարավոր հոգևոր գանձերով իմաստավորված, նրա հույզերի, ապրումների խտացումը հանդիսացող Կոմիտաս երաժշտագետն ու երգահանը։

Բացվում են կոմիտասյան համերգների վարագույրները։ Բեմերում լսվող երգերի մեջ նշմարել էր հայ ժողովրդի կենցաղն ու սովորությունները, նրա հոգեբանությունը, բարոյական ըմբռնումները։ այսպես կոմիտասյան երգը Պոլսում առաջացրեց հեղաշրջեց բարքերը, մարդկանց մոտեցրեց միմյանց, հագստացրեց խուլ կրքերը, ազգամիջյան ատելության արտահայտությունները։

Կոմիտասը գրավել էր մայրաքաղաքի բնակչությանը։ Նա այնքան է խանդավառվում համաժողովրդական, սրտաբուխ վերաբերմունքից, որանկեղծորեն որոշում է ընդարձակել իր գործունեության ծրագիրը, մեծացնել «Գուսան» երգչախումբը, հիմնադրել երաժշտանոց։

1912թ. ապրիլի 14-ինՊոլսի ամենահայտնիթատերասրահներից մեկում՝ Պտի Շանում, Կոմիտասը տալիս է իր ամենից ճոխ համերգը, որի եկամուտը հատկացվելու էր երաժշտանոցի հիմնադրմանը։ Ներկա են եղել բարձրաստիճան շատ մարդիկ՝ օտար դեսպաններ, տարբեր ազգության պատկանող երաժշտագետներ և երաժշտասերներ։ «Գուսան երգչախմբի համերգը տևել է երեք ժամ և ունեցել է բացառիկ հաջողություն։

Կոմիտասի պոլսական գործունեության ամենափայլուն դրվագներից մեկը նրա մասնակցությունն էր հայ գրերի գյուտի 1500-ամյա և տպագրության 400-ամյա կրկնակ հեբելյանին՝ իր «Գուսան» երգչախմբով։

Նմանը չունեցող ցնծություն, որի նմանը հայ ժողովրդի նախասովետական տարիների պատմության մեջ երբեք չի եղել։

Կոստանդնուպոլիսը եղել է Կոմիտասի գիտակցական և ստեղծագործական կյանքի վերջին հանգրվանը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունն սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ Առաջին հարվածն ուղղվեց հայ մտավորականության դեմ։ 1915 թ.  ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Նրա աչքերի առաջ տանջամահ արվեցին հարազատ ընկերները՝ բանաստեղծներ և գրողներ Դ.Վարուժանը, Սիամանթոն, Գ.Զոհրապը։ Չխնայեցին նույնիսկ անպաշտպան կանանց, երեխաներին և ծերերին։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված և մելամաղձոտ։


Զանգվածային կոտորածի կարճ ժամանակամիջոցում նահատակվեց մոտ մեկուկես միլիոն հայ։


Հոգեկան ընդվզումները գնալով ավելի ու ավելի հաճախ էին տանջում Կոմիտասին։ Նրան անըմբռնելի էին թվում մի ամբողջ ժողովրդի կործանման փաստը և շրջապատող աշխարհի անտարբերությունը։


Կոմիտասի թողած վերջին գրության մեջ, երբ բորբոքված ուղեղում դեռ չէին մարել գիտակցության վերջին կայծերը, հնչում է անելանելիությունն ու խորը հուսահատությունը. «Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալիքներ հախուռն կհուզեն ի խորս մեր հալածական և ողբերգալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած, միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա։ Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն… Ու՞ր է մեր խոհական Խորենացին, թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը…
Սիրտս փլած է…»։

Scroll Up