Կոմիտասի մանկավարժական հայացքների արդիականությունը

«Կոմիտասը ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ։
Բայց միաժամանակ նա շատ վաղուց դարձել է նաև խորհրդանիշ»։

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Մեծ երգահան Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյանը) շրջադարձային դեր խաղաց հայ երաժշտական մշակույթի պատմական զարգացման ճանապարհին։ Վերջինս հայ երաժիշտներից առաջինն էր, որ հայտնաբերեց ազգային արվեստի ինքնատիպության հուսալի ակունքները, գիտնականին հատուկ հետևողականությամբ հետազոտեց և բացահայտեց այդ ինքնատիպության օրինաչափությունները։

Հանճարեղ Կոմիտասի կյանքը և գործունեության տարբեր ոլորտները՝ կոմպոզիտորական, երաժշտագիտական, կատարողական, հասարակական-լուսավորչական, գիտապատմական և տեսական մեծ արժեք ունեն։ Հենց այդ պատճառով դրանք դարձել են տարբեր տեսակի ուսումնասիրությունների առարկա։ Այս առումով՝ բացառություն չեն նաև Կոմիտաս վարդապետի մանկավարժական հայացքները, որոնց վերաբերյալ տարբեր առիթներով կատարվել են նշանակալի մի շարք ուսումնասիրություններ:

Մեծանուն երաժշտագետը մեր ժողովրդի բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգության խտացումն է, հայի հավաքական անկրկնելի կերպարը: Կարևորելով ժողովրդական երգի տեղն ու դերը ազգային մշակույթի կերտման ու պահպանման հարցում, ինչպես նաև՝ իրավացիորեն ընդունելով, որ ժողովրդական երգը յուրաքանչյուր ազգի մշակութային պատկերն ու գծագիրն է, որով արտահայտվում է զգացմունքային-ռացիոնալ հոգեբանական վիճակը՝ Կոմիտասին կոչել են հայ երգարվեստի մեծ գիտնական և ուսուցիչ :

Դեռ Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիների Կոմիտասը երազում էր ստեղծել երգչախումբ, որը կպահպանի ու կտարածի հայկականը ամենուր։ Տարիներ անց Կոմիտասին բախտ վիճակվեց իր երազանքը իրագործել Կ․ Պոլսում, որտեղ նա հիմնեց ժամանակի համար արտասովոր՝ 300 հոգուց բաղկացած «Գուսան» երգչախումբը։ Երգչախումբը իր ժամանակի համար արտասովոր էր քանի որ խմբում կաին և՛ աղջիկներ և՛ տղաներ․ այդ շրջանում նման երգչախմբեր գրեթե չկային։ Կոմիտասը ստեղծելով երգչախումբը իր առաջ դրել էր հստակ նպատակներ․

  • Ուսումնասիրել հայկական և եվրոպական երաժշտությունը:
  • Ունենալ ձայնական ու գործիքային դասարաններ:
  • Կազմակերպել զեկուցումներ երաժշտական խնդիրների շուրջ:
  • Հիմք դնել երաժշտական հրատարակության:
  • Ունենալ մշտական երգչախումբ:

Իր գոյության ողջ ընթացքում Կոմիտասը հավատարիմ մնաց իր սկզբունքներին՝ դարձնելով յուրրօրինակ իր մշակումները։ Կոմիտասի երգչախմբին սպասվում էր բարդ բայց միևնույն ժամանակ հաղթական ճանապարհ։ Երգչախումբը սիրվեց և համերգային շրջագայությունները հաջորդեցին մեկը մյուսին։

Կոմիտասը հանդիսացավ ոչ միայն հայկական կոմպոզիտորական ազգային նորագույն դպրոցի, այլև հայոց երաժշտական հնավանդ մշակույթի մասին արդի գիտության հիմնադիրը: Դրանով իսկ հաջորդ սերունդներին ժառանգություն թողնելով իր որդեգրած երաժշտական ներդշնակությունը և մեկնությունը:

Կոմիտասը իրավամբ եղել է իր ժամանակների նորարաը, արդիական հայացքների կրողը, ինչը մշտապես արտացոլվել է իր ստեղծագորշություններում։ Նա արդիական ու իր ժամանակյա բարքերից միանգամայն տարբերվող հայեցակարգ ուներ դպրոցի, ուսուցչի դերի, մանուկներին ճիշտ կրթելու գործում։ Վերջինս որպես կրթական մակարդակի հիմանական գերխնդիր, նշում է երեխաների պահանջմունքներին համապատասխան, դրանց հարմարեցված դասագրքերի պակաս լինելը: Կոմիտասը մշտապես մերժում էր երեխաներին անհասկանալի բարոյախոսական, խրատական, փիլիսոփայական բովանդակությամբ երգերի ուսուցումը դպրոցում և դրան ի հակառակ նա կարևորում էր մանկական ճիշտ, երեխաներին հոգեհարազատ ու հասկանալի նյութերի ուսուցումը: Ըստ էության, երիտասարդ սերդնի դաստիարակության հարցում մեծ տեղ է հատկացվում նրանց հոգեկան ու ֆիզիկական ճիշտ զարգացմանը նպաստող ուսուցման գործընթացին, որը հնարավոր է ապահովել կրթության տվյալ աստիճանի բովանդակության և դաստիարակության խնդիրների համաձայնեցված համակարգ ունենալու դեպքում:

Հաջորդիվ Կոմիտասը մանուկների կրթության գործում առավել քան կարևորում էր ուսուցչի դերը՝ նշելով, որ եթե երաեխան չի յուրացրել նյութը դա միայն ուսուցչի խնդիրն է, որ չի կարղացել իր խոսքը առավել համակարգված, պարզ և հասկանալի մատոցել երեխային։ Ըստ էության՝ կոմպոզիտորի հայացքները հանգում են երաժշտության ուսուցման միջավայրային և ներկայիս կրթական պահանջներին՝ առանցքում դնելով ուսուցչին, դեպի երեխայի անձը նրա ունեցած վերաբերմունքը և այն միջավայրի ձևավորումը, որն առավելագույնը կնպաստի երաժշտության, երգի ուսուցման արդյունավետ իրականացմանը և թերությունների վերացամանը: Անուրանալի է Կոմիտասի մանկավարժական վաստակը և նրա պատգամները եկող սերունդներին կրթող մանկավարժներին:

Կրթության, դաստիարակության Կոմիտասյան հարցադրումների մեջ որոշիչ դեր ունի նաև ազգային երգ ու պարի այս կամ այն տեսակի նշանակությունը, մասնավորապես՝ հայրենասիրական, ավանդույթների և սովորույթների, ծեսերի վերաբերյալ երգերն ու պարերը հնարավորություն են ընձեռում բարոյական, հայրենասիրական դաստիարակության խնդիրների լուծման, նաև հոգևոր մշակութային արժեքներին հաղորդակից լինելու, ազգային արժեքները արժևորելու համար: Ժողովրդական երգաստեղծության կոմիտասյան գրառումները հայ երաժշտության պրոֆեսիոնալ ձևերի կերտման և ազգային ինքնատիպ ոճի զարգացման հիմքը հանդիսացան: Այդ ճանապարհին առաջին հեռանկարային քայլը իր իսկ՝ Կոմիտասի մշակումներն էին, որոնցով հայ երաժշտությունը թևակոխեց զարգացման նոր դարաշրջան։

Ձեռնարկելով խազերի վերծանությունը, Կոմիտասը հետապնդում էր մեկ նպատակ՝ երևան բերել ժղովրդի ստեղծագործական հարստությունները, հնարավորին չափ լրիվ վերականգնել բազմադարյան ժողվրդական-երաժշտական մշակույթը, որոշել նրա զարգացման ուղիները, և վերջապես պատմական ավանդույթների ստեղծագործական զարգացման և անցյալի երաժշտության լավագույն նմուշների մշակման միջոցով ստեղծել գեղարվեստական նոր երկեր։ Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է հայկական ժողովրդական ու հոգևոր երգերի մշակումներ և ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ (հեղինակային) գործեր: Մշակումները նույնպես ընդունված է համարել ստեղծագործություններ` նկատի ունենալով կոմպոզիտորական ինքնատիպ մոտեցումը:

Կոմիտասը հանդիսացավ ոչ միայն հայկական կոմպոզիտորական ազգային նորագույն դպրոցի, այլև հայոց երաժշտական հնավանդ մշակույթի մասին արդի գիտության հիմնադիրը: Դրանով իսկ հաջորդ սերունդներին ժառանգություն թողնելով իր որդեգրած երաժշտական անաղարտությունն ու հայկականությունը: Կոմիտասի հայացքնեի արդիականցումը հնարավորություն կտա մերօրյա պատմության մեջ շարունակել Կոմիտասի անաղարտ հայկական երաժշտության պահապանումը, ինչը փայլուն հնարավորություն է արդի կրթության, դաստիարակության և մանկավարժական հիմնարար խնդիրների լուծման համար։ Կրթական համակարգում ինչպես և հնում այնպես էլ արդի ժամանակներում երեխային կրթողը, դաստիարակողը, նրա մեջ հայի, երգի ու պարի, և ընհանրապես հայականության սերմանողը ուսուցիչն է, ում գործը կարևորում էր հենց ինքը՝ Վարդապետը։

Վարդապետի գործը անգանահտելի է մեր օրերում, վերջինիս թողած ժառանգությունը հնաավորություն է տալիս ճանաչելու և տարածելու մաքրամաքուր հայկականը։ Հայկական երաժշտությունը վեր հանլուց, հավաքագրելուց և մեզ հասցնելուց զատ, Կոմիտասի դերը անգնահտելի է նաև մանակավարժական, կրթական մեթոդների ներդրման առումով, ինչը փայլուն հիմք է արդի կրթական համակարգում առաջնորդվելու համար։

Վարդապետի դերը և իր թողած ժառանգությունը անգնահատելի է ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև ողջ աշխարհի համար։ Եվ պատահական չէ, որ Կոմիտասը այլևս գիտություն է՝ կոմիտասագիտություն․ որը հայի, հայկականության, անաղարտի ու մաքրամաքուրի մասին է։

Scroll Up