«Կոմիտաս․հայ» կայքը ստեղծվել է «Երիտասարդական գործունեության կենտրոն» սոցիալ-իրավական ՀԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով տարածել և զարգացնել հայ մշակույթը, պատմությունը և ազգային արժեքները։ Կայքի գործունեությունը ուղղված է տեղեկատվական և մշակութային նորությունների ներկայացմանը, ինչպես նաև երիտասարդների մասնակցության խրախուսմանը հանրային կյանքի և մշակույթի ոլորտներում։
Տեղեկատվությունը և նորությունները լրամշակվում են Նոր Գեղիի Յու․ Երիցյանի անվան միջնակարգ դպրոցի <<Կոմիտասականների ակումբի>> կողմից։ Այս ակումբը մեկտեղում է այն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են Կոմիտասի կյանքով և գործունեությամբ, ինչպես նաև հայ մշակույթի պահպանմամբ ու զարգացմամբ։
Մենք ձգտում ենք ստեղծել հարթակ, որտեղ ուսանողները, երիտասարդները և բոլոր հետաքրքրված անձինք կարող են օգտվել հայ մշակույթի, կրթության և հասարակական գործունեության մասին թարմ և կարևոր տեղեկություններից։