Կոմիտասը Գևորգյան ճեմարանի երգչախմբի հետ Կոջորում, Վրաստան, 1905, ապրիլ
«Մենք ի՞նչ գիտենք՝ ինչ է ուզում հայի հոգին։ Մենք վիճաբանում ենք, թե ինչու է օտարն ասում, թե հայը չունի ինքնուրույն երաժշտություն, երբ մեր մտավորականությունն ամեն տեղ հայ երգի անվան տակ հայերեն բառերով ռուսական ռոմանսներ, իտալական մեղեդիներ կամ տաճկական բայաթիներ է երգում։ Էլ ինչու՞ պետք է օտարը գիտենա, թե որն է քո երգը, երբ Պոլսում հայ տիրացուները հարուստ ամիրաներին դուր գալու համար կլկլացնելով պատարագ են երգում՝ նմանեցնելով տաճկական եղանակներին»։