Կոմիտասը Բաթումում

Կոմիտաս Վարդապետը երգչախմբի հետ, Բաթում, 1910, մայիս

1910թ. մայիսին Կոմիտասը երգեցիկ խմբի հետ փորձերն ավարտելուց հետո համարյա ամեն օր իր բարեկամների ուղեկցությամբ ուտելիքն առած գնում էր Բաթումի մոտակա արվարձանները՝ Մախինջաուրի, Թամարա և Կոբուլետ՝ վայելելու բնության գեղեցկությունները: «Արվարձաններում, — գրում է ականատես Արուսյակ Խաչատրյանը, — նա շատ զվարթ էր լինում. երգում էր անրնղհատ և ստիպում էր ամուսնուս ձայնակցել: Շրջակայքում աշխատող վրացի գյուղացիները, տեսնելով, որ հոգևորականը երգում է, հավաքվում էին լսելու: Կոմիտասը երբեմն ընդհատում էր իր երգը, և իմ միջոցով, քանի որ ինքը վրացերեն չգիտեր, խնդրում էր, որ նրանք էլ երգեն: Հենց որ գյուղացիները սկսում էին երգել, իսկույն ծոցատետրում գրի էր առնում նրանց երգերր և ապա, նրանց վերջացներուց հետո, ինքը երգում էր նույնը, իհարկե, առանց բառերի: Գյուղացիները ապշած լսում էին և ապա ինձ հարցնում՝ արդյոք նա էլ գիտեր այգ երգը: Իմ բացասական պատասխանը նրանց ավելի էր գաըմացնում»: Այդ ընթացքում Կոմիտասը գրի է առնում նաև Տրապիգոնի ու Կախեթի վիրախոս հայերի երգերն ու պարերգերը: Նա մշակում է նաև «Թավո չեմո» և քառաձայն երգում է «Ելդըզ քյոշքից հրաման տվեց դահիճ սուլթանը» երգերը: Հունիս 3-ին Բաթումում Կոմիտասի ղեկավարությամբ քաղաքային ժողովարանի դահլիճում տեղի է ունենում ուսուցիչներից և բարձր դասարանի աշակերտներից կազմված երգչախմբի համերգը: «Դահլիճը, — գրում է Արուսյակ Խաչատրյանը, — լիքն էր, ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չկար: Երբ բացվեց վարագույրը, հանդիսականները տեսան մի սքանչելի պատկեր. խմբի առաջ հոգևորականի հագուստով կանգնած էր Կոմիտասը: Շատ տպավորիչ էր. դահլիճը դղրդաց ծափահարություններից: Ամեն մի համարից հետո՝ բուռն ցնծություն… Կոմիտասն ամբողջ ծրագիրը կազմել էր իր ստեղծագործություններից: Հասարակությունը շատ գոհ հեռացավ»: Համերգից հետո դպրոցի հոգաբարձությունը Կոմիտասի պատվին կազմակերպում է խնջույք: Երբ ճաշկերույթը մոտենում է ավարտին, մասնակիցները խնդրում են Կոմիտասին կատարել իր ստեղծագործություններից մի քանիսը: Մոտենալով դաշնամուրին՝ Կոմիտասը կատարում է «Մոկաց Միրզա»-ն: «Երբ երգչի հնչյունները մարեցին, — գրում է խնջույքի մասնակից Արուսյակ Խաչատրյանը, — դահլիճի բուռն ծափահարությունները նսեմացան դրսից լսվող ուժգին ծափահարություններից: Կեսգիշեր էր արդեն, երբ նայեցինք լուսամուտից, տեսանք, որ մոտակա տների պատշգամբները, լուսամուտները, նույնիսկ կտուրները լցված են բազմությամբ: Կոմիտասը մոտեցավ լուսամուտին, գլուխ տալով շնորհակալություն հայտնեց, և ծափերն ավելի ուժեղ թնդացին: Նա կրկին մոտեցավ դաշնամուրին, նստեց և երգեց «Կռունկ»-ը՝ կարծես թե դրսում գտնվողների համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll Up