Կոմիտասը Վաղարշապատում(Էջմիածին)

Վաղարշապատ, 1890, մարտի 17 Վաղարշապատ, 1893 Վաղարշապատ, 1893, հոկտեմբերի 22 Վաղարշապատ, 1900, հունիսի 10 Վաղարշապատ, 1901, աշուն Վաղարշապատ, 1904, մայիսի 27 Վաղարշապատ, 1908, մայիսի 1 Վաղարշապատ, 1909, սեպտեմբեր Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որ Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։ Վերջինս սկսեց խոսել հայերեն, և տղան ոչինչ չհասկացավ։ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է

Կարդալ ավելինԿոմիտասը Վաղարշապատում(Էջմիածին)

Կոմիտասը Թիֆլիսում(Թբիլիսի)

Թիֆլիս, 1896, փետրվարի 20 Թիֆլիս, 1908, փետրվարի 12 Թիֆլիս, 1908, դեկտեմբերի 10 Թիֆլիս, 1909, հոկտեմբերի 26 1895 թվականի հոկտեմբերի սկզբին Կոմիտաս Վարդապետը մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ։ Թիֆլիսը շատ հարմար քաղաք էր Կոմիտասի համար. այն հիշեցնում էր հայկական հողերը, և այնտեղ կար ծխական քահանայի տուն, որտեղ նա կարող էր ապրել։ Վեց ամիսների ընթացքում նա խորացրեց հարմոնիայի եվրոպական սկզբունքների մասին գիտելիքները և դրեց հետագայում եվրոպական երկրներում ուսանելու համար անհրաժեշտ գիտելիքների հիմքերը։

Կոմիտասը Սանահինում

Սանահին, 1902, հուլիսի 18 «Ժողովուրդը երգում է այնպես,ինչպես խորհում է և խոսում:Երգը և խոսքը միատեսակ կարողություններ են.որքան լավ խորհի մարդ այնքան ավելի լավ կխոսի և կերգի:Խոսքն ու ձայնը,բանաստեղծությունն ու երաժշտությունը,իբրև երկվորյակ քույրեր,բխում են անսպառ կերպով ժողովրդի մտքից ու սրտից,բնազդաբար և առանձ կանխակալ նախապատրաստություն ունենալու»:

Կոմիտասը Փարիզում

Փարիզ, 1901, օգոստոս Փարիզ, 1901, օգոստոս Փարիզ, 1906 Փարիզ, 1914, հունիս 1906 թվականին էր. Կոմիտասը ուղևորվեց Փարիզ՝ աշխարհի արվեստների կենտրոնը։ Ֆրանսիայի մայրաքաղաքը յուրօրինակ փորձաքար էր այն արվեստագետների համար, որոնք ձգտում էին համաշխարհային հռչակ ձեռք բերել: Ինչպես կընդուներ վիթխարի քաղաքը մի անհայտ ժողովրդի անհայտ զավակի երգը։ Կոմիտասն օրնիբուն աշխատում էր՝ գիտակցելով, որ իր արվեստով օտար ունկնդրին պատկերացում պիտի տա Հայաստանի և հայ ժողովրդի` մինչ այդ աշխարհին անծանոթ մշակույթի մասին: Լեփ-լեցուն է Փարիզի ամենամեծ դահլիճներից մեկը, բազմահազար մարդկանց մեջ են նաև ֆրանսիացիների այն ժամանակվա կուռքերը` Դեբյուսին, Ռավելը, Ռոմեն Ռոլանը և այլք։ Մեկը մյուսի հետևից բեմ են բարձրանում համընդհանուր ճանաչում ունեցող երգիչներ, դաշնակահարներ,

Կարդալ ավելինԿոմիտասը Փարիզում

Կոմիտասը Օշականում

Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց վանքի այգում, 1909, սեպտեմբերի 17 Կոմիտասն Օշականում բանահավքչություն անելիս, գրառել այս երգերը` «Սարերը կրակ եմ արել», «Վայ քյամարս», «Հանդումը մնաց յարս»:Կոմիտասը հաճախ է այցելել Օշական: Ի վերջո, Օշականում է ապրել նրա ուսուցիչներից Սահակ վարդապետ Ամատունին: Հենց Ամատունու հորդորով է վարդապետը հավաքագրել ժողովրդական երգերը:

Կոմիտասը Լոզանում

Լոզան, 1907, հունիսի 9 « Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը»։

Կոմիտասը Կոջորում

Կոմիտասը Գևորգյան ճեմարանի երգչախմբի հետ Կոջորում, Վրաստան, 1905, ապրիլ «Մենք ի՞նչ գիտենք՝ ինչ է ուզում հայի հոգին։ Մենք վիճաբանում ենք, թե ինչու է օտարն ասում, թե հայը չունի ինքնուրույն երաժշտություն, երբ մեր մտավորականությունն ամեն տեղ հայ երգի անվան տակ հայերեն բառերով ռուսական ռոմանսներ, իտալական մեղեդիներ կամ տաճկական բայաթիներ է երգում։ Էլ ինչու՞ պետք է օտարը գիտենա, թե որն է քո երգը, երբ Պոլսում հայ տիրացուները հարուստ ամիրաներին դուր գալու համար կլկլացնելով պատարագ են երգում՝ նմանեցնելով տաճկական եղանակներին»։

Կոմիտասը Երևանում

Երևան, 1901, դեկտեմբերի 10 Կոմիտաս Վարդապետը 1899 թվականի սեպտեմբերից սկսեց վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ ճեմարանում դասավանդելով երաժշտություն։ Նա հավաքագրեց և սկսեց ղեկավարել մեծ բազմաձայն երգչախումբ։ Այդ պաշտոնում Կոմիտասը մնաց մինչև 1906 թվականը։ Այդ շրջանում էր, որ նա ավարտին հասցրեց տեսական և հետազոտական աշխատանքները, որոնց շնորհիվ էլ իր տեղը զբաղեցրեց երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաների շարքում։ Ճեմարանի տղամարդկանց բազմաձայն երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում։

Կոմիտասը Կոստանդնուպոլսում

Կ. Պոլիս, 1912, հունիսի 12 Կ. Պոլիս, 1913, մայիսի 12 Կ. Պոլսի իր բնակարանում, 1913-1914 Կ. Պոլիս, 1914 1910 թվականի սեպտեմբերին Կոմիտասը ժամանում է Կոստանդնուպոլիս։ Մինչև այնտեղ հասնելը համերգներ է ունենում Էսկի-Շեհիրում և Պրուսայում։ Կոստանդնուպոլսում ստեղծում է «Գուսան» երգչախումբը 300 անդամներով։ Այնուհետև նա բազմաթիվ դասախոսություններ և համերգներ է ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»։ Երգչախմբի առաջին համերգը տեղի ունեցավ 1910 թվականի նոյեմբերին «Պըտի Շան»-ի ձմեռային

Կարդալ ավելինԿոմիտասը Կոստանդնուպոլսում

Կոմիտասը Կահիրեում

Կահիրե, 1911, հունիս Ֆրանսիայից Պոլիս վերադառնալիս Կոմիտասը Կահիրեում իջևանել է իր երգչախմբի անդամ, երգիչ ու դաշնակահար Միքայել Խաչատրյանի տանը: Խաչատրյանը աշխարհահռչակ կոլորատուրային սոպրանո, ավելի քան հիսուն տարի Կոմիտասի երգերը աշխարհով մեկ սփռող ու իր ունկնդիրներին մեծագույն հաճույք պատճառող Գոհար Գասպարյանի հայրն է: Նա իր սիրելի ուսուցչին հյուրընկալել է իր տանը և մեկ ամիս հարազատներով վայելել են նրա ներկայությունը: Այս մասին մեզ պատմել է ինքը՝ Կոմիտասի երգերին նոր շունչ ու ոգի տվող տաղանդավոր երգչուհին, երբ 70-ականի սկզբներին նոր էր վերադարձել ճապոնական շրջագայություններից երբ սիրելի երգիչ Ռուբեն Մաթևոսյանի հետ եղանք երգչուհու տանը և խնդրեցինք հանդիպել համալսարանի ուսանողների հետ և պատմել վերջին հյուրախաղերի

Կարդալ ավելինԿոմիտասը Կահիրեում

Scroll Up