Կոմիտասը Կահիրեում

Կահիրե, 1911, հունիս Ֆրանսիայից Պոլիս վերադառնալիս Կոմիտասը Կահիրեում իջևանել է իր երգչախմբի անդամ, երգիչ ու դաշնակահար Միքայել Խաչատրյանի տանը: Խաչատրյանը աշխարհահռչակ կոլորատուրային սոպրանո, ավելի քան հիսուն տարի Կոմիտասի երգերը աշխարհով մեկ սփռող ու իր ունկնդիրներին մեծագույն հաճույք պատճառող Գոհար Գասպարյանի հայրն է: Նա իր սիրելի ուսուցչին հյուրընկալել է իր տանը և մեկ ամիս հարազատներով վայելել են նրա ներկայությունը: Այս մասին մեզ պատմել է ինքը՝ Կոմիտասի երգերին նոր շունչ ու ոգի տվող տաղանդավոր երգչուհին, երբ 70-ականի սկզբներին նոր էր վերադարձել ճապոնական շրջագայություններից երբ սիրելի երգիչ Ռուբեն Մաթևոսյանի հետ եղանք երգչուհու տանը և խնդրեցինք հանդիպել համալսարանի ուսանողների հետ և պատմել վերջին հյուրախաղերի

Կարդալ ավելինԿոմիտասը Կահիրեում

Կոմիտասը Բեռլինում

Բեռլին, 1896, օգոստոսի 3 Բեռլին, 1896, օգոստոսի 3 Սպիրիդոն Մելիքյան և Կոմիտաս Վարդապետ, Բեռլին, 1907, սեպտեմբեր 1896 թվականի հունիսին Կոմիտասը ժամանեց Բեռլին՝ առանց որևէ համալսարան ընդունվելու։ Նրա ընկերները օգնեցին բնակարան գտնելու հարցում։ Սկզբնական շրջանում նա մի քանի ամիս ուսանեց Ռիխարդ Շմիդտի մոտ։ Այնուհետև նա ընդունվեց հանրահռչակ Բեռլինի կայսերական համալսարան (հետագայում՝ Հումբոլդտի համալսարան)։ Խրիմյան Հայրիկի օրհնությամբ և Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ նա կարող էր ուսում ստանալ, սակայն այլ միջոցներ չունենալու պատճառով Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից։ «Շաբաթական երկու անգամ, փոխէփոխ, իմ ուսուցչապետներիս մօտն եմ ճաշում. նոցա ընտանիքի մէջ ազատ մուտք ունեմ»: Կոմիտասը արդյունավետորեն ընդունեց

Կարդալ ավելինԿոմիտասը Բեռլինում

Կոմիտասը Բաթումում

Կոմիտաս Վարդապետը երգչախմբի հետ, Բաթում, 1910, մայիս 1910թ. մայիսին Կոմիտասը երգեցիկ խմբի հետ փորձերն ավարտելուց հետո համարյա ամեն օր իր բարեկամների ուղեկցությամբ ուտելիքն առած գնում էր Բաթումի մոտակա արվարձանները՝ Մախինջաուրի, Թամարա և Կոբուլետ՝ վայելելու բնության գեղեցկությունները: «Արվարձաններում, — գրում է ականատես Արուսյակ Խաչատրյանը, — նա շատ զվարթ էր լինում. երգում էր անրնղհատ և ստիպում էր ամուսնուս ձայնակցել: Շրջակայքում աշխատող վրացի գյուղացիները, տեսնելով, որ հոգևորականը երգում է, հավաքվում էին լսելու: Կոմիտասը երբեմն ընդհատում էր իր երգը, և իմ միջոցով, քանի որ ինքը վրացերեն չգիտեր, խնդրում էր, որ նրանք էլ երգեն: Հենց որ գյուղացիները սկսում էին երգել, իսկույն ծոցատետրում գրի էր առնում

Կարդալ ավելինԿոմիտասը Բաթումում

Scroll Up