Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկանՕրան, օրան,Սարի վրա շար եկան։Ծագեց առավոտՊաղեց, սառավ օդ։ Գոռաց երկինք, բուք արավ,Հևաց, հևաց.Ծերուկ երկիր սուգ արավ։Ճաքեց հեռուն ամպ,Երկիր դողաց-բա՛մբ։ Բողբոջ արև շող կապեց,Դողաց, սողաց,Արյուն-ամպից քող կապեց։Վառեց լեռան լանջ,Լեռան ցավատանջ։ Տեղաց անձրև մաղ տալով,Մարմանդ-մարմանդ,Հոգնած տերև շաղ տալով։

Երկնի կայծեր

Երկնի կայծեր բյուրափառ՝ Հրո հովեն ցիրուցան, Գիշեր-երկիր հյուրաբար՝ Լուսո ծովեն կաթեցան՝ Աչքին սոսուն, Մտքին խոսուն։

Ոսկի-մեղաց

Ա՜յ, վա՛ռ աչեր. Այն ի՞նչ ամպ էր Սարի գագաթին, Ճերմակ-ճակատին Արծաթ աչեր տալով՝ Ցիր արավ։ Ճերմակ-ճակատին՝ Սարի փափագին, Դարի պապակին Շար մարգարիտ տեղաց, Շար մարգարիտ տեղաց, Լար մարգերդ բիլ արավ, Ուսուն-հրով վառ մարգերդ ծիլ արավ. Զառ մարգերդ ոսկի-մեղաց. Ոսկի-մեղաց լուսուն-ջրով Մկրտեցին քու մաճերդ։

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով, Ոտի տակին դողալով, Ճամփի ծայրին բուսել է Կյանքի ծառը շողալով։ Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի Այս ճանապարհն Անհունի․․․ Մարդու, բույսի, գազանի Եվ թևավոր թռչունի։

Կյանք

Շառա՜չ, շառա՜չ․․․ Սարեն հեղե՛ղ փրթավ, Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․ Հողեն ծառեր ծամելով, Հողեն քարեր քամելով, Գետը լցավ ու գալարեց, Սիրտը խցավ ու պալարեց․ Ցելա՜վ, ցելա՜վ․․․ Ամպեն արե՛վն ելավ, Նազում է կանաչ ու հեշտակի․ Սարի խոցին ժպտելով, Ծառի ծոցին ծպտելով, Պաղաղ գետին ջե՜ր բերելու, Խավար սրտին սե՜ր մերելու։

Աստվա՜ծ իմ

Սիրո սերմը զատեցիր, Հրո ջերմը պատեցիր․ Հողին շունչդ փչելով՝ Հոգի կյանքդ կաթեցիր։ Եվ Արևդ լուսին մարմնես մաղեցավ, Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ, Իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը՝ Ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ

Scroll Up